16:30 03.02.2024
Այսօր տեղի է ունեցել «Շիրակի ձմեռ»-«Աշոցքի ձմեռ» մարզամշակութային միջոցառումը՝ «Արփի լիճ ազգային պարկի» Կրասարի հարևանությամբ գտնվող սոճիների անտառի հարակից տարածքում:
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի ամբողջ աշխատակազմը, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ենթակայության կրթական, առողջապահական, մշակութային կազմակերպությունների հանրույթները, համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցները, Աշոցք համայնքի 25 վարչական տարածքների բնակիչներ, Աշոցքի հարակից համայնքներից, Հայաստանի տարբեր մարզերից հյուրեր, մարզիկներ, զբոսաշրջիկներ, հասարակական կազմակերպություններ։
Ներկաներին ողջունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը․
«Շիրակի ձմեռն հենց Աշոցքում ենք իրապես զգում, որովհետև աշոցքյան ձմեռն է հենց Շիրակի ձմեռը։ Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելու մեր մարզի հյուսիսում՝ գողտրիկ Աշոցքում, որտեղ մաքուր օդն ու բարձր տրամադրությունը մեծ նախադրյալներ են ստեղծում՝ վայելելու բնության հրաշալիքները, հիանալու նրա գեղեցկությամբ։ Մեր մարզի հյուսիսն, իհարկե, խնդիրներ ու չլուծված հարցեր ունի, որոնց լուծմանն են միտված մեր ջանքերը, բայց նաև մեծ ներուժ ունի, որը պետք է մենք օգտագործենք։ Նման մարզական միջոցառումների կազմակերպումը կարևոր է ոչ միայն համայնքի բնակիչների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարը սերմանելու, մարզի բոլոր համայնքները, մատաղ սերնդին, երիտասարդներին ու տարեցներին համախմբելու: Վստահ եմ՝ միջոցառումը վերածվելու է տոնախմբության և դուք այստեղից հեռանալու եք միմիայն բարձր տրամադրությամբ և լավ տպավորություններով։ Բոլորիդ մաղթում եմ ուրախ ժամանց»։
Շիրակի մարզպետը Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներում։
Ձմեռային մարզաձևեր, մշակութային համարներ, մրցութային, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ, հաղթողներ, հրաշալի ժամանց՝ «Շիրակի ձմեռ-Աշոցքի ձմեռ-2024»-ը առանձնակի ջերմությամբ է անցկացվել։
https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/424999982_693523696303822_681463317369618454_n.jpg?_nc_cat=109&ccb=1-7&_nc_sid=3635dc&_nc_ohc=i8ImqvQ-A8sAX-9dSzB&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=00_AfBquue-P7M1-ewunIn9TAVTLBkadv-JhlVqF6SJ4PhhDg&oe=65C24276
11:29 20.06.2025
«Լիվերպուլի» դարպասապահը տեղափոխվել է «Այաքս»«Լիվերպուլի» դարպասապահ Վիտեսզլավ Յարոշը տեղափոխվել է «Այաքս», հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։ Ամստերդամյան ակումբը 1 տարով վարձակալել է չեխ դարպասապահին։ Գործարքում ներառված չէ տրանաֆերի գնման մասին կետ։ «Լիվերպուլի» պաշտոնական կայքն էլ հաստատում է, որ Յարոշին վարձակալությամբ տրամադրելուց առաջ նրա հետ նոր` երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել։ 23-ամյա Յարոշը «Լիվերպուլի» համակարգում է 2017 թվականից։ Նա հիմնական […] ...
11:20 20.06.2025
Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում: Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն […] ...
11:12 20.06.2025
WP. Կատարը Իրանից նախազգուշացում է ստացել ամերիկյան բազաների վրա հնարավոր հարվածների մասինԿատարի իշխանություններն այս շաբաթ Իրանից նախազգուշացում են ստացել, որ եթե Միացյալ Նահանգները գործողություն սկսի Թեհրանի դեմ, վերջինս կարող է հարված հասցնել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաներին, որոնցից ամենամեծերից մեկը գտնվում է Դոհայի մոտակայքում: Այս մասին հաղորդում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Կատարում է գտնվում տարածաշրջանում ամենամեծ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազան։ […] ...
10:51 20.06.2025
Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում այս թիմը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուն» գլխավորել էր նաև 2021 թվականի հունիսին: Նրա օրոք երևանյան թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը, իսկ գավաթի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ: ...
10:26 20.06.2025
«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում էՆույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […] ...
10:23 20.06.2025
Աղմուկի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաՇարունակական բարձր աղմուկը միայն անհանգստություն չէ․այն լուրջ հետևանքներ ունի առողջության, բնության և տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ինչո՞ւ աղմուկին քիչ ուշադրություն է դարձվում: Մարդիկ աղմուկը չեն ընկալում այնպես վնասակար, ինչպես քիմիական աղտոտիչները։ Երբ մարդիկ մտածում են աղմուկի և առողջության մասին, առաջինը պատկերացնում են բարձր ձայնով վայրեր՝ համերգներ կամ ծանր […] ...