Հոլանդն ամփոփել է «Մանչեսթեր Սիթիում» իր առաջին մրցաշրջանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+27.4 oC

Հոլանդն ամփոփել է «Մանչեսթեր Սիթիում» իր առաջին մրցաշրջանը

22:11 04.02.2024

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է, թե ինչպես է հարմարվել թիմին Անգլիայում իր առաջին մրցաշրջանում և խոսել է իր նորամուտի մրցաշրջանի արդյունքների մասին։

«Ես պլանավորում էի հնարավորինս արագ հարմարվել, ճանաչել մարդկանց, ակումբին, ինչ է խաղում թիմը և ինչպես է խաղում: Ընդհանուր առմամբ, նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն էր։ Սա էր նպատակը, ես դա բարձրաձայնեցի, երբ եկա այստեղ։

Առաջին իսկ օրվանից ես հաճույք ստացա. հանդերձարանում լավ մթնոլորտ էր, սա այն վայրն է, որտեղ ես ուզում եմ գալ և որտեղ ուզում եմ լինել: Կարծում եմ՝ դուք դա տեսաք նաև խաղադաշտում:

«Մանչեսթեր Սիթին» նախկինում երկու անգամ անընդմեջ հաղթել էր Պրեմիեր լիգան, ուստի որոշակի ճնշում կար: Մենք «Արսենալից» հետ էինք մնում մոտ 248 օր, ուստի ճնշումն այնտեղ էր: Եթե ​​ես գայի, և մենք չհաղթեինք Պրեմիեր լիգան, կսկսվեր. «Նա փչացրեց ամեն ինչ»: Բայց թրեբլ ստանալը ֆանտաստիկ էր»,- ասել է նորվեգացի հարձակվողը, փոխանցում է armsport.am-ը:

Վերջերս տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Հոլանդը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Գյոթե ինստիտուտի հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

16:59 19.05.2025

Քննարկվել են Գյոթե ինստիտուտի հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գյոթե ինստիտուտի Հարավային Կովկասի տարածաշրջանային փոխտնօրեն, լեզվի բաժնի ղեկավար Սյուզաննա Ռադվանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման քննարկվել են Երևանում գործող Գյոթե կենտրոնի՝ ինստիտուտի վերափոխումից հետո համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է գերմաներենի ուսուցումը, մշակութային փոխանակումը և կրթական ծրագրերի զարգացումը […] ...

Մանր եղջերավոր անասունների գողություն՝ Դրախտիկ գյուղում

16:53 19.05.2025

Մանր եղջերավոր անասունների գողություն՝ Դրախտիկ գյուղում

Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին մայիսի 13-ին Դրախտիկ գյուղի բնակիչը գողության մասին հաղորդում էր ներկայացրել։ Տղամարդն իրավապահներին հայտնել էր, որ Դրախտիկ գյուղի իրեն պատկանող անասնագոմից գողացել են չորս գլուխ ոչխար, հինգ գլուխ գառ՝ պատճառելով մոտ 490.000 դրամի նյութական վնաս: Ճամբարակի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, պարզել են, որ գողությունը […] ...

Երևանում այրվում է 4 տրանսպորտային միջոց. տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են

16:47 19.05.2025

Երևանում այրվում է 4 տրանսպորտային միջոց. տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։   ...

Երեխաների ինքնավնասող վարքագիծ, ազդակ, որը չի կարելի անտեսել. ԱՆ

16:42 19.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ, ազդակ, որը չի կարելի անտեսել. ԱՆ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող ձևերն են. ◾️ կտրվածքները, ◾️ այրվածքները, ◾️ […] ...

Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում

16:36 19.05.2025

Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 20-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

«Էվերթոնի» երկրպագուներին դուր չի եկել նոր ստադիոնի անվանումը

16:30 19.05.2025

«Էվերթոնի» երկրպագուներին դուր չի եկել նոր ստադիոնի անվանումը

Երկրպագուները քննադատում են անգլիական «Էվերթոնին» նոր ստադիոնի անվան համար և կարծում են, որ ոչ ոք այդ անունը չի օգտագործի, հաղորդում է Goal-ը: Մայիսի 16-ին հայտարարվել է, որ «Էվերթոնը» նոր ստադիոնի անվան իրավունքների վերաբերյալ համաձայնության է եկել «Հիլ Դիքինսոն» իրավաբանական ընկերության հետ: Ստադիոնը հենց այդպես էլ կոչվում է՝ «Հիլ Դիքինսոն»։ Սոցիալական ցանցերում երկրպագուների բացասական արձագանքներ շատ […] ...

BACK_TO_TOP