11:23 06.02.2024
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Kaspersky Digital Footprint Intelligence թիմը ներկայացրել է «Նորարարություններ ստվերում. չարագործներն ինչ փորձեր են անում ԱԲ-ի հետ» հաշվետվությունը, որում մասնագետները վերլուծել են դարկնետի հաղորդագրությունները չարագործների կողմից ChatGPT-ի և մեծ լեզվական մոդելների հիման վրա այլ նմանատիպ լուծումների օգտագործման թեմայով: «Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ 2023-ին ստվերային ֆորումներում և մասնագիտացված Telegram ալիքներում հայտնաբերվել է 2890 գրառում՝ նեյրոցանցերի հիման վրա չաթ-բոտերի քննարկմամբ: Գագաթնակետը գրանցվել է ապրիլին. այդ ամիս փորձագետները գրանցել են 509 հաղորդագրություն: Փորձագետները բազմաթիվ քննարկումները բաժանել են մի քանի ուղղությունների։
Ջեյլբրեյքեր։ Որպեսզի լեզվական մոդելը կարողանա տալ անօրինական գործունեության հետ կապված պատասխաններ, չարագործներն օգտագործում են հատուկ հրամանների լրակազմեր: Նրանք կարողանում են բացել ChatGPT-ի և նմանատիպ ծառայությունների լրացուցիչ ֆունկցիոնալությունը: Նման լրակազմերը կոչվում են ջեյլբրեյքեր: 2023-ին «Կասպերսկի» ընկերության փորձագետները նման հրամանների տարածման և վաճառքի 249 առաջարկ են հայտնաբերել։ Ընդ որում, հարկ է նշել, որ ջեյլբրեյքերը կարող են օգտագործվել նաև լեզվական մոդելների հիման վրա ծառայությունների աշխատանքի լեգիտիմ բարելավման համար։
Վնասաբեր ԾԱ։ Ստվերային ֆորումների մասնակիցները ակտիվորեն փոխանակվել են վնասաբեր ծրագրերի կատարելագործման և ընդհանրապես կիբեռհարձակումների արդյունավետության բարձրացման համար լեզվական մոդելների օգտագործման տարբերակներով։ Օրինակ՝ փորձագետները հայտնաբերել են հաղորդագրություն, որտեղ խոսվում էր վնասաբեր ծրագրերի օպերատորների ԾԱ-ի մասին, որը նեյրոցանցեր էր օգտագործում օպերատորի անվտանգությունն ապահովելու և օգտագործվող թաքցնող դոմեններն ավտոմատ կերպով փոփոխելու համար: Մեկ այլ քննարկման շրջանակներում գրառումների հեղինակները ChatGPT-ն առաջարկել են պոլիմորֆ վնասաբեր կոդ գեներացնելու համար, որը հայտնաբերելը և վերլուծելը չափազանց դժվար է:
Open Source և պենթեստի (ներթափանցման թեստ) ծրագրեր։ Մեծ լեզվական մոդելների հիման վրա լուծումները ԾԱ մշակողների կողմից ստեղծվում են բաց սկզբնական կոդով, ներառյալ՝ խոսքը կարող է լինել տեղեկատվական անվտանգության մասնագետների համար նախատեսված ծրագրերի մասին։ Սակայն չարագործները նույնպես ուշադրություն են դարձնում նման նախագծերին։ Օրինակ՝ համացանցում ազատորեն հասանելի է գեներատիվ մոդելի վրա հիմնված բաց սկզբնական կոդով հատուկ ծրագիր, որը նախատեսված է կոդի օբֆուսկացման (խճճելու) համար։ Օբֆուսկացիան թույլ է տալիս խուսափել մոնիտորինգի համակարգերի և պաշտպանական լուծումների հայտնաբերումից: Նման ծրագրեր կարող են օգտագործել ինչպես պենթեստերները, այնպես էլ չարագործները: «Կասպերսկի»-ի մասնագետները դարկնետում հայտնաբերել են մի գրառում, որտեղ հեղինակները տրամադրում են այդ ծրագիրը և պատմում, թե ինչպես կարելի է այն օգտագործել վնասաբեր նպատակներով:
ChatGPT-ի «չար» նմանակները: Խելացի չաթ-բոտերի ժողովրդականության ֆոնին մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև այլ նախագծեր՝ WormGPT-ն, XXXGPT-ն, FraudGPT-ն: Սրանք լեզվական մոդելներ են, որոնք դիրքավորվում են որպես ChatGPT-ի այլընտրանք՝ լրացուցիչ ֆունկցիոնալությամբ և հանված սահմանափակումներով: Թեև լուծումների մեծ մասը կարող է իրավաչափ օգտագործվել, նաև չարագործները կարող են դիմել դրանց, օրինակ՝ վնասաբեր ԾԱ գրելու համար։ Այնուամենայնիվ, նման առաջարկների նկատմամբ մեծ ուշադրությունը միշտ չէ, որ ձեռնտու է դրանց ստեղծողներին: Այսպես, WormGPT-ն փակվել է 2023-ի օգոստոսին՝ զանգվածային մտավախությունների պատճառով, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել։ Ի լրումն, «Կասպերսկի»-ի մասնագետների կողմից հայտնաբերված շատ կայքեր և հայտարարություններ, որտեղ առաջարկվում էր ձեռք բերել հասանելիություն WormGPT-ին, ըստ էության, սկամ էին: Հետաքրքական է, որ նման առաջարկների մեծ քանակությունը նախագծի հեղինակներին ստիպել է դեռ փակվելուց առաջ զգուշացնել խաբեության հնարավորության մասին։
«Մտավախություն կա, որ մեծ լեզվական մոդելների զարգացումը թույլ է տալիս չարագործներին պարզեցնել իրենց գործունեությունը և միևնույն ժամանակ նվազեցնում է ոլորտ նրանց մուտքի շեմը: Սակայն, այս պահին մենք չենք տեսնում իրական միջադեպեր, որոնց շրջանակներում օգտագործվել են նման լուծումներ։ Այնուամենայնիվ, տեխնոլոգիաները զարգանում են սրընթաց տեմպերով, և շատ հավանական է, որ շուտով լեզվական մոդելների հնարավորությունները թույլ կտան իրականացնել բարդ գրոհներ, ուստի կարևոր է ուշադիր հետևել այս ոլորտին»,- մեկնաբանում է Kaspersky Digital Footprint Intelligence-ի վերլուծաբան Ալիսա Կուլիշենկոն:
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:39 07.07.2025
Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղելԱյսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...