Այգեպարի նախկին գյուղապետը պետությանը պատճառել է շուրջ 3 մլն դրամի վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Այգեպարի նախկին գյուղապետը պետությանը պատճառել է շուրջ 3 մլն դրամի վնաս

19:49 05.09.2018

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ բացահայտվեցին պաշտոնատար անձի կողմից յուրացման դեպքեր։ Յուրացնողը՝ Այգեպար համայնքի նախկին ղեկավարն էր։
Նյութերի նախապատրաստման ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել, որ Այգեպարի մանկապարտեզին բարեգործությամբ տրամադրված մանկական խաղահրապարակը մանկապարտեզի տարածքում տեղադրելու փոխարեն, համայնքի նախկին ղեկավարը տեղավորել է իր առանձնատան բակում։ Բացի դրանից՝ մանկապարտեզի գույքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գույքացուցակում ներառված չեն «Հայ օգնության ֆոնդի» նվիրաբերած համակարգիչը, տպիչ սարքը, մոնիտորն ու ջրի պոմպը։

Պարզվել է, որ անցած տարվա մայիս-հոկտեմբեր ամիսներին Այգեպարի մանկապարտեզը վերանորոգվել է և գտնվել հարկադիր պարապուրդի մեջ։ Առանց համապատասխան փաստաթղթային հիմնավորումների, որպես հարկադիր պարապուրդ, համայնքապետարանը 1․512․000 դրամ աշխատավարձեր վճարելու փոխարեն, վճարել է 2,142,000 դրամ՝ համայնքի բյուջեին պատճառելով 630000 դրամի վնաս։

Պարզվել է նաև, որ անցած տարվա օգոստոսին, բարեգործական մի կազմակերպություն, համայնքային կենտրոնի շենքի տանիքի վերանորոգման համար հատկացրել է շինանյութ։ Սակայն մինչ օրս աշխատանքներ չեն իրականացվել, իսկ շինանյութը համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է։

Ըստ ձեռք բերված նախնական տվյալների` յուրացվել է նաև համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման համար ձեռք բերված, ընդհանուր՝ 5․000․000 դրամի շինանյութի մի մասը։

Բացի դրանից՝ պարզվել է նաև, որ 2015 թ․ նոյեմբերին համայնքի ղեկավարի որոշմամբ համայնքապետի ծառայողական մեքենան աճուրդով վաճառվել է նրա քրոջը։ Մեքենան շարունակել է վարել համայնքի ղեկավարը և մինչև 2017թ նոյեմբեր, համայնքապետարանի բյուջեից, փաստացի վաճառված մեքենայի համար գնվել է ամսական շուրջ 300լ վառելիք։ Պետությանը պատճառվել է շուրջ 3․000․000 դրամի վնաս։

Նախապատրաստված նյութերով պարզվել է նաև, որ համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է 2010թ «Գրանդ Հոլդինգ» ընկերության՝ բարեգործական նպատակով համայնքին տրամադրած «Բելառուս» տրակտորը։ Պատճառված վնասի ընդհանուր չափը ճշտվում է։
Կատարվում է քննություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP