Անահիտ Մանասյանը մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի համակարգման խորհրդի երկրորդ նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Անահիտ Մանասյանը մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի համակարգման խորհրդի երկրորդ նիստին

14:43 07.02.2024

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի համակարգման խորհրդի երկրորդ նիստին և հանդես եկել բացման խոսքով։

Միջոցառման նպատակն էր քննարկել Օվիեդոյի կոնվենցիայի հնարավոր վավերացմանն առնչվող հարցեր՝ համախմբելով ծրագրի գործընկերներին, դերակատարներին ու փորձագետներին, ներկայացնել համագործակցության ուղղություններն ու առաջնահերթությունները։

Իր ելույթում Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին ծրագրի հաջող մեկնարկի համար և նշել, որ առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունն ունի բացառիկ դերակատարություն։

«Եվրոպայի խորհրդի գործընկերների և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև տարբեր ուղղություններով առկա է սերտ համագործակցություն։ Այս ծրագիրը դրա ևս մեկ ապացույցն է, քանի որ հենց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ և ներգրավվածությամբ է այն իրացվում»,- ասել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ մարդու իրավունքներին վերաբերելի տարբեր միջազգային իրավական փաստաթղթերի ադվոկացիան Պաշտպանը դիտարկում է որպես մարդու իրավունքների խթանման կարևոր գործիքակազմ։

«Օվիեդոյի կենվենցիան այն փաստաթուղթն է, որը մարդու իրավունքներին վերաբերելի շատ կարևոր հարցեր է կարգավորում։ Միևնույն ժամանակ, այն վավերացնելուց առաջ անհրաժեշտ եմ համարում իրազեկման արշավների իրականացումը՝ հանրության շրջանում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների մասին իրական պատկերացում ձևավորելու համար։ Իրազեկման հարցում կարևորում եմ լրագրողների դերակատարությունը, նրանց համար այս թեմայով վերապատրաստման դասընթացների անցկացումը։ Այս համատեքստում, ցանկանում եմ ընդգծել «HELP-ը կենսաէթիկայում լրագրողների համար» վերապատրաստման դասընթացի շարունակականության անհրաժեշտությունը։ Առանցքային է նաև այլ թիրախային խմբերի համար համապատասխան վերապատրաստման դասընթացների իրականացումը»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը վերահաստատել է իր հանձնառությունը նպաստել իրազեկման գործընթացի կազմակերպմանն ու իրացմանը։

Միևնույն ժամանակ Պաշտպանն ընդգծել է, որ այդ գործընթացում առանցքային է միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև համագործակցային միջավայրի առկայությունն ու ամրապնդումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

BACK_TO_TOP