Ավագանու արտահերթ նիստում մանդատներից զրկվեցին ընդդիմադիր 3 անդամներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.09 oC

Ավագանու արտահերթ նիստում մանդատներից զրկվեցին ընդդիմադիր 3 անդամներ

23:09 07.02.2024

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստն անցկացվեց լարված, փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում։ Նախ քննարկվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին ավագանու մանդատից զրկելու հարցը։ Նա մանդատից զրկվեց 34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:

34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայկ Մարությանը զրկվեց Երևանի ավագանու մանդատից: Իր ելույթում նա նշեց, որ կշարունակի պայքարել, սեպտեմբերից, երբ տրանսպորտի թանկացման որոշումն ուժի մեջ մտնի, մեքենայով դուրս կգա փողոց:

34 կողմ, 0 դեմ ձայներով Երևանի ավագանու մանդատից զրկվեց  նաև «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը: 32 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին չկարողացավ զրկել ավագանու մանդատից՝ բավարար չափով ձայների քանակ չապահովելու պատճառով, նույն պատճառով՝ 31 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ, չընդունվեց նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը։

Արտահերթ նիստի ողջ ընթացքում հնչեցին փոխադարձ վիրավորանքներ, տրվեցին պայքարը տարբեր կերպ շարունակելու խոստումներ:

Ավագանու հաջորդ նիստը կկայանա մի քանի օրից՝ փետրվարի 13-ին, որի օրակարգում է նաև հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության մասին օրինագիծը:մանդատներից զրկվել են ավագանու ընդդիմադիր 3 անդամներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանադրական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները գտնվել են Գերմանիայում

11:46 21.05.2025

Սահմանադրական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները գտնվել են Գերմանիայում

ՀՀ պատվիրակությունն՝ Արդարադատության նախարարության համակարգմամբ, ճանաչողական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցել է «Դիմակայուն սահմանադրական բարեփոխում» խորագրով միջոցառմանը: Մասնակցությունը հնարավորություն է ընձեռել իրականացնել փորձի փոխանակում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների համատեքստում ժողովրդավարական և իրավական պետության կառուցակարգերի, ինչպես նաև իրավունքի գերակայության ամրապնդման հարցերի շուրջ: Այցի շրջանակներում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու պետական մարմինների, […] ...

Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ

11:25 21.05.2025

Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ

Շարունակվում են իրազեկման աշխատանքները Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ։ Իրազեկման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ին կազմակերպվել էր հանդիպում-քննարկում սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի պայմաններն ու ծրագրից օգտվելու ընթացակարգերը: Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին ու տվել պարզաբանումներ ծրագրի դրույթների վերաբերյալ։ […] ...

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

11:03 21.05.2025

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

Արմավիրի մարզում մեկնարկել է Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից և ձգվում է դեպի Մասիս։ Այս պահին կապալառու կազմակերպության կողմից կատարվում է գրունտի մշակում, վաքերի, մայթերի բետոնե եզրաքարարի տեղադրում։ Ծրագրով նախատեսված է 10սմ ավազակոպճային շերտի տեղադրում, որից հետո՝ C5 տեսակի խճային հիմք, կկատարվի բիտումային մշակում, […] ...

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

10:58 21.05.2025

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

Թեհրանը թույլ չի տա ոտնձգություններ Հայաստանի և Իրանի սահմանին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ Երևանում։ Նրա խոսքերը մեջբերել են իրանական լրատվամիջոցները։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել մեկ օր առաջ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանային կայունության պահպանումը Իրանի […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

10:49 21.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին

10:33 21.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

BACK_TO_TOP