17:50 07.02.2024
Հայաստանի մշտական բնակչությունը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2 մլն 990.9 հազար մարդ է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչության թիվն ավելացել է 53.4 հազարով: Այս մասին տեղեկացնում են Վիճակագրական կոմիտեից:
2023-ի հունվար-դեկտեմբերին ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխության առաջնային բաղադրիչը եղել է միգրացիոն մնացորդը: Նախնական տվյալներով՝ մինչև 2024-ի հունվարի 1-ը ներառյալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է 41.4 հազար մարդ: Մինչդեռ, բնակչության բնական հավելաճը (ծնվածների և մահացածների թվի տարբերությունը) 2023-ին կազմել է ընդամենը 12 հազար մարդ:
2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՝ երկրի 71 համայնքների 49 քաղաքներում բնակվում է 1 մլն 915.3, իսկ 953 գյուղերում՝ 1 մլն 075.6 մարդ: Ընդ որում՝ մայրաքաղաքն ունի 1 մլն 104.2 հազար բնակիչ: Հաշվետու ժամանակաշրջանում Երևանի բնակչության աճը 15.6 հազար մարդ է:
Մարզերից բնակչության թվով անվիճելի առաջատարն է Կոտայքը (278 հազար մարդ), որին հաջորդում են Արմավիրը (259.4), Արարատը (255.8), Շիրակը (237.9), Լոռին (225.3), Գեղարքունիքը (213.2), Արագածոտնը (131.5), Սյունիքը (119.5), Տավուշը (117.1) և Վայոց ձորը (49):
Անցած մեկ տարում բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Կոտայքում (7.3 հազար մարդ), ամենացածր ցուցանիշը Վայոց ձորում է (1.6): Մարզերից քաղաքային բնակչության ամենամեծ աճը Կոտայքում է (4.7 հազար մարդ), ամենաքիչը՝ Շիրակում (1.1): Գյուղական բնակավայրերում բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Արմավիրում և Կոտայքում՝ 2600-ական մարդ, ամենացածր թիվը՝ Վայոց ձորում և Տավուշում՝ 300-ական:
2023 թվականից սկսած բնակչության թվի ընթացիկ հաշվառումն իրականացվում է 2022թ. մարդահամարի արդյունքների հիման վրա:
14:06 21.05.2025
Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում14:06 21.05.2025
Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ.Աբեղյան, Սայաթ-Նովայի, Չարենցի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
13:58 21.05.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոցՊաշտոնական այցով Տալլինում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց, ծանոթացել դպրոցի գործունեությանը, հանդիպել ուսուցիչների և սովորողների հետ: Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սփյուռքի հայկական կրթօջախների համար ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող պետական ծրագրերը: Նա դպրոցի անձնակազմին հորդորել է մասնակցել սփյուռքի կրթամշակութային կառույցների համար ՀՀ կրթության, […] ...
13:50 21.05.2025
Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները․ Սյոմինը՝ Թիկնիզյանի մասինՄոսկվայի «Լոկոմոտիվի» լեգենդար նախկին մարզիչ Յուրի Սյոմինը մեկնաբանել է թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի խոսքերը: Հայ ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել քիչ խաղաժամանակ ստանալու համար և թիմը փոխելու ցանկություն էր արտահայտել: «Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները, որոնք դժգոհ են իրենց քիչ խաղաժամանակ տրամադրելու համար: Դա նշանակում է, որ նրանք անտարբեր չեն իրենց մասնագիտության ու ակումբի նկատմամբ: […] ...
13:42 21.05.2025
Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները. Արարատ ՄիրզոյանՀայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Россия 24-ի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարին հիշեցրեց ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրա արած այն հայտարարությունը, որ անվտանգության՝ գոյություն ունեցող ճարտարապետությունն արդյունավետ չէ և հարցրեց՝ արդյոք […] ...
13:37 21.05.2025
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ: Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24 […] ...
13:31 21.05.2025
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը. ԼավրովՌուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կարևորում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև խորը կապերը։ Լավրովի խոսքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների […] ...