14:12 08.02.2024
2023թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների և գրանցված ցուցանիշների վերլուծության արդյունքներով որոշվել են Կոմիտեի ամենաբարձր արդյունավետություն ցուցաբերած, ըստ այդմ՝ լավագույնը ճանաչված տարվա ստորաբաժանումները և տարվա քննիչը։
Ցուցանիշների հետազոտությունն իրականացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովը՝ առաջնորդվելով «Լավագույն ստորաբաժանում» և «Լավագույն քննիչ» ճանաչելու կարգը, պայմանները, պարգևագրերի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ ՔԿ նախագահի հրամանով սահմանված ընթացակարգով և չափորոշիչներով, որոնք պարբերաբար կատարելագործվում ու հղկվում են՝ լավագույնների ընտրության օբյեկտիվությունը ավելի բարձրացնելու նպատակով։
Փետրվարի 7-ին տեղի ունեցած ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում նշված հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը ներկայացրել է հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների արդյունքները, որոնց հիման վրա որոշվել են նախորդ տարվա ընթացքում արդյունավետության քանակական և որակական ցուցիչներով ամենաբարձր արդյունքներն ապահոված ստորաբաժանումները և քննիչը։ Նա նշել է, որ 2023թ. ընթացքում բարձր արտադրողականությամբ և արդյունքներով աչքի են ընկել Կոմիտեի բոլոր ստորաբաժանումները, և լավագույնների որոշման գործընթացն այդ առումով եղել է համեմատաբար ավելի դժվար։
Այդուհանդերձ, հանձնաժողովի գնահատմամբ և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով՝
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը (բաժնի պետ Համբարձում Պետրոսյան),
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժինը (բաժնի պետ Մելսիկ Շիրվանյան),
ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունը (վարչության պետ Հովհաննես Չալաբյան)։
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումների շրջանակում կատարված ընտրության հիման վրա ՀՀ ՔԿ նախագահի հրամանով՝
«Տարվա քննիչ» է ճանաչվել Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Լևոն Քաջազնունին։
ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիսավորությամբ մրցանակակիրներին է հանձնել պարգևները, շնորհավորել ձեռքբերումների համար։ Կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել նաև հանձնաժողովին՝ անաչառության, բծախնդիր ուսումնասիրություն կատարելու համար և ուրախությամբ նկատել, որ այս գործընթացը հարուցել է առողջ մրցակցություն ՀՀ ստորաբաժանումների միջև՝ նպաստելով ողջ համակարգի արտադրողականության բարձրացմանը։
«Լավագույն ստորաբաժանում» և «Լավագույն քննիչ» մրցանակաբաշխությունն իրականացվում է յուրաքանչյուր տարի, որի նպատակն է պատշաճ գնահատականի արժանացնել տարվա ընթացքում ՔԿ գործառութային ստորաբաժանումների և քննիչների մասնագիտական և ծառայողական գործունեությունը, խթանել նրանց աշխատանքի արդյունավետությունը։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...