12:16 10.02.2024
Պարզվել են Երևան քաղաքում ամիսներ առաջ մի խումբ անձանց կողմից կատարված ավազակության դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի չափը, ինչպես նաև՝ քննության համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ, հետևողական և մարտավարական առումով արդյունավետ պլանավորված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, 53 և 37 տարեկան անձինք, ավազակությամբ հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, 2023թ. հուլիսի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, խմբի կազմում, օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել Երևանի բնակչին պատկանող առանձնատուն։ Ապօրինի կերպով ձեռք բերված, իրենց հետ նախապես վերցրած և ապօրինի պահվող հրազեն հանդիսացող, չպարզված տեսակի կարճափող հրացանի և ատրճանակի գործադրման սպառնալիքներով կոտրելով տանտերերի կողմից դիմադրություն ցույց տալու հնարավորությունը՝ վերջիններիս պառկեցրել են հատակին և կպչուն ժապավեններով կապել նրանց ձեռքերը:
Այնուհետև, փոխլրացնելով միմյանց գործողությունները, տանտերերի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանցից պահանջել են ներկայացնել տանն առկա գումարն ու թանկարժեք զարդերը։ Ապա առանձնատան առկա չհրկիզվող պահարանից և տարբեր հատվածներից հափշտակել են ընդհանուրն առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 20.000.000 ՀՀ դրամին համարժեք տարբեր արտարժույթի և անվանական արժեքների թղթադրամներ, ոսկյա զարդեր, ոսկյա «Ռոլեքս» տեսակի ժամացույց, դյուրակիր համակարգիչ և ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև՝ տանտիրոջ անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրազենը և գազային ատրճանակը:
Տուժողների կողմից իրավապահ մարմիններին կատարվածի մասին հայտնելու հնարավորությունից զրկելու, իրենց կողմից կատարված հանցանքը թաքցնելու և հափշտակված գույքն անխոչընդոտ տնօրինելու նպատակով վերջիններիս տեղափոխել են առանձնատան լոգասենյակ, կապել աթոռներին, ապա հափշտակված իրերը բեռնել են առանձնատան բակում կայանված, տանտիրոջը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 15.480.000 ՀՀ դրամ արժողության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որով և դիմել են փախուստի՝ տանտերերին պատճառելով, նախնական տվյալներով, առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 35.480.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում, Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում գողոնի մի մասը՝ ավտոմեքենան և հափշտակված զենքերից մեկը, հայտնաբերվել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցել վերոհիշյալ անձանց նկատմամբ, որոնք բավարարվել են: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է և հայտարարվել հետախուզում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված անձանց, ինչպես նաև գողոնն ամբողջությամբ հայտնաբերելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց կողմից կիրառված հրազենների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...