23:19 11.02.2024
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․
«Չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում Միավորված ազգերի կազմակերպություն կատարած մեր այցն ու ձևաչափը։ Ի տարբերություն այլ այցերի` իմ գլխավորությամբ Ժնև մեկնած պատվիրակության կազմում այս անգամ ընդգրկված էին ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների հարցերով խորհրդի անդամ երեխաները։ Նրանց դերակատարությունն այցին առանցքային էր։ ՄԱԿ Երեխաների իրավունքների կոմիտեի շրջանակներում երեխաներն իրենք են խոսել բնագավառին առնչվող տարբեր հարցերի մասին։ Հպարտ էի տեսնել նրանց որակյալ ու բովանդակալից մասնակցությունը համապատասխան քննարկմանն ու նիստին։ Հպարտ եմ և այն պատճառով, որ բազմակողմ աշխատանքի արդյունքում կարողացել ենք ձևավորել հրաշալի միջավայր։ Միմյանց նկատմամբ հանդուրժողականությունն, անկախ բոլորիս ունեցած առանձնահատկություններից, առանցքային գաղափար և նպատակ է նաև այս ոլորտում մեր աշխատանքների համատեքստում։ Ինչպես խորհուրդը, այնպես էլ պատվիրակության կազմը ձևավորվել են բոլոր խմբերի ներկայացվածությունն ապահովելու սկզբունքով։ Մեծ հպարտություն եմ զգում` տեսնելով այն հոգատարությունը, աջակցությունն ու հանդուրժողականությունը, որ խորհրդի անդամ երեխաները ցուցաբերում եմ միմյանց նկատմամբ` այդ գաղափարները տարածելով նաև ընդհանուր միջավայրում։ Չափազանց լուրջ ձեռքբերում եմ համարում և այն որակյալ մասնակցությունը, որը մեր խորհրդի անդամ երեխաներն ունեցան ՄԱԿ Երեխաների իրավունքների կոմիտեի շրջանակներում։ Սա չափազանց լուրջ աշխատանքի արդյունք է և իրականություն է դառնում նվիրյալ մարդկանց աշխատանքի շնորհիվ։ Նշված ոլորտն իմ առաջնահերթություններից է և ես հանձնառում եմ ամրապնդելու ու կատարելագործելու այս բնագավառում մեր կողմից իրականացվող աշխատանքները, այդ թվում` նոր և հետաքրքիր լուծումներ գտնելու միջոցով»:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...