22:26 13.02.2024
Բաքվում արձագանքել են Արցախում տեղաբաշխված ռուս խաղաղապահների լիազորությունները ևս 5 տարով երակարացնելու՝ Մոսկվայի առաջարկին: Խնդրին անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Ի՞նչ է ասել նա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Երեկ ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդակիմովը հայտարարել է, որ շուտով սպասվում է ռուս-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում քննարկվելու է Արցախում ռուս խաղաղապահների լիազորությունների երկարաձգման հարցը:
Հիշեցնեմ՝ 3 օր առաջ «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում գրեթե նույնն էր ասել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Նաև գիտենք, որ խաղաղապահների լիազորությունների ժամկետն ավարտվում է 2025թ.-ի նոյեմբերին: Եվ ըստ էության, դեսպանը հայտարարել է, որ այժմ դիվանագիտական խողովակներով քննարկում են թե երբ, կոնկրետ որ օրը և որտեղ պետք է տեղի ունենա բանակցությունների հաջորդ փուլը, որի ընթացքում կքննարկվի՝ արդյո՞ք ռուս խաղաղապահները 2025թ.-ից հետո կշարունակեն իրենց ներկայությունը պահպանել Արցախում։
Ընդ որում, հետաքրքիր է, որ Ռուսաստանի դեսպանը Ադրբեջանի ներխուժումն Արցախ անվանել է «հակաահաբեկչական միջոցառումներ», բառացիորեն մեջբերեցի: Կարծեմ դա նոր երևույթ է ռուս դիվանագետների բառապաշարում:
Եվ ահա, մեկնաբանելով Եվդակիմովի այդ խոսքերը, Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն անուղղակիորեն հաստատել է այն, որ Բաքվում իսկապես պատրաստ են բանակցությունների սեղանի շուրջ նստել ռուսական կողմի հետ՝ քննարկելու, թե ինչ պայմաններով կամ որ դեպքում ռուս խաղաղապահները կկարողանան պահպանել իրենց ներկայությունը Արցախում և Ադրբեջանում» ,-ասել է Երկանյանը:
Ինչո՞վ են հիմա զբաղված խաղաղապահները: Ի՞նչ է հայտնի ադրբեջանական զինուժի կողմից Արցախում ռուս խաղաղապահների սպանության փաստերի վերաբերյալ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...