Գրպանահատության ավելի քան 5000 դեպքով 119 ա՞նձ է պատժվել․ գրպանահատությունը քրեականացվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Գրպանահատության ավելի քան 5000 դեպքով 119 ա՞նձ է պատժվել․ գրպանահատությունը քրեականացվում է

12:48 06.09.2018

Կառավարության այսօրվա նիստում առաջարկվում է քրեական պատիժ սահմանել գրպանահատության համար։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության անդամներին հայտնեց, որ գրպանահատության դեպքերի կեսից ավելին ավտոտրանսպորտային միջոցներից և քաղաքացիների գրպանից, պայուսակից կամ նրանց մոտ գտնվող այլ առարկայից կատարված գողություններն են, որոնք կազմում են շուրջ 65%: Սակայն այդ դեպքերում գրպանահատները հիմնականում գողանում են 50 հազար դրամից ոչ ավելի գումար։

Զեյնալյանը ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի՝ վերջին չորս տարիներին գողությունների թվում գրպանահատության դեպքերն ունեն հետևյալ տոկոսային քանակը՝

2014 – 24,2 տոկոս

2015 – 36,5 տոկոս

2016 – 39,4 տոկոս

2017 – 34,1 տոկոս:

Նախարարի խոսքով՝ նախաքննության փուլում այս մարդիկ չեն կալանավորվում և շարունակում են կատարել իրենց գրպանահատությունը։ Ավելին, քանի դեռ տուժողի հետ հաշտության գալու դեպքում հանցագործի նկատմամբ արդեն հետապնդում չի իրականացվում, գրպանահատները հիմնականում ազատ են արձակվում։

Այս տարիների ընթացքում, ըստ Զեյնալյանի, քրեական վարույթ է իրականացվել 5160 անձանց նկատմամբ, որոնցից 4049-ի նկատմամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է համաներման, վաղեմության ժամկետի անցման և այլ պատճառներով, իսկ 776-ի նկատմամբ գործը ևս կարճվել է, որոնցից 309-ի դեպքում դիմող չի եղել։ Քրեական պատասխանատվության է ենթարկվել միայն 119 անձ։

«Դրանցից մեկի նկատմամբ իրականացվել է 121 հետապնդում։ Այսինքն՝ նույն անձը գրպանահատություն է իրականացրել 121 անգամ», – նշեց Զեյնալյանը։

Նախարարն այս հիմնավորումներից հետո հայտնեց, որ առաջարկում են այս գործողությունների համար քրեական պատիժ սահմանել։ Առանց հարցերի ու առաջարկությունների՝ կառավարության նիստում նախագիծն ընդունվեց միաձայն։ Այժմ այն կուղարկվի Աժ հաստատմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

21:34 07.07.2025

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

21:30 07.07.2025

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

Հուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...

BACK_TO_TOP