15:55 15.02.2024
Arlington նավը, որն իր կապիտան Ֆրեդերիկ Բերքի հետ միասին խորտակվել էր ԱՄՆ Միչիգան նահանգից դեպի հյուսիս ընկած շրջանում, հայտնաբերվել է նավաբեկությունից 84 տարի անց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Great Lakes Shipwreck Historical Society» կազմակերպությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նավը հայտնաբերվել է Սուփերիոր լճի հատակին սաստիկ փոթորկի ժամանակ անհետանալուց մոտավորապես 84 տարի անց:
«Նավը հայտնաբերվել է Միչիգանի Քիվինո թերակղզուց դեպի հյուսիս՝ 600 ֆուտ (մոտ 200 մետր) խորության վրա», – ասվում է հրապարակման մեջ։
Նավաբեկությունը տեղի է ունեցել 1940 թվականի մայիսին։ Հայտնի է, որ փոթորկի սկսվելուց հետո նավապետի օգնականը կարգադրել է փոխել շարժման ուղղությունը, սակայն կապիտան Բերքը հրամայել է կրկին վերադառնալ նախկին ընթացքին։ Արդյունքում Arlington-ը բախվել է Collingwood նավին, որի վրա կարողացել են փոխադրվել անձնակազմի անդամները։ Բոլորը կարողացել են փրկվել, բացի նավի վրա մնացած կապիտանից, որի որոշումը մինչև այժմ անհասկանալի է մնում հետազոտողների համար։
«Ինչո՞ւ նա խորտակվեց իր նավի հետ միասին, երբ հեշտությամբ կարող էր փրկվել, ինչպես իր թիմի անդամները: Փաստն այն է, որ ոչ ոք երբեք չի իմանա պատասխանը», – հաղորդում է «Great Lakes Shipwreck Historical Society»-ն՝ հավելելով, որ նավապետը ձեռքով է արել ողջ մնացած անձնակազմի անդամներին՝ նախքան իր նավի հետ լճի հատակն անցնելը։
09:40 22.05.2025
WSJ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսինՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսի կեսերին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրները։ Ըստ հրապարակման՝ այս բանակցություններին ներկա կլինի նաև ամերիկյան պատվիրակություն, որի կազմում կլինեն ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն, ինչպես նաև Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ […] ...
09:35 22.05.2025
WSJ. Եվրոպան չի հավատում, որ ԱՄՆ-ը կդադարեցնի զենքի արտահանումը ԿիևԵվրոպացի առաջնորդները չեն հավատում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կդադարեցնի ամերիկյան զենքի արտահանումը Կիև, քանի դեռ դրա համար վճարում են Եվրոպան և Ուկրաինան։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրները։ Եվրոպացիները, նշում է հրատարակությունը, նույնպես համոզված են, որ Ուկրաինային աջակցությունն այժմ մեծապես կախված է իրենցից։ Երեքշաբթի Գերագույն Ռադայի պատգամավոր Իրինա Գերաշչենկոն […] ...
09:29 22.05.2025
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով2025թ. առաջին եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 117 մլրդ 693.4 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 տրլն 971 մլրդ 230.4 մլն ՀՀ դրամի համեմատ, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով։ 2025թ. առաջին եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել […] ...
09:20 22.05.2025
Առնվազն 14 մարդ է զոհվել Գազայի հատվածին Իսրայելի նոր հարվածների հետևանքով․ Al JazeeraԱռնվազն 14 մարդ է զոհվել հինգշաբթի Գազայի հատվածին Իսրայելի նոր հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Հարձակումներից մեկը եղել է Դեյր էլ Բալահի պահեստին, որտեղ տեղահանվածներ են եղել, ինչի հետևանքով ինը մարդ է զոհվել։ Իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածի կենտրոնական և հյուսիսային շրջաններին, նշում է հեռուստաալիքը։ Իսրայելի վարչապետի […] ...
09:10 22.05.2025
Ալ-Շարաա. Սիրիան ԵՄ-ի աջակցության կարիքն ունի Իսրայելի միջամտությանը վերջ տալու համարՍիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան չորեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ԵՄ անդամների որոշումը՝ վերացնել նախկինում Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները, հաղորդում է SANA գործակալությունը։ Ալ-Շարաան երախտագիտություն է հայտնել ԵՄ ղեկավարությանը և անդամ երկրներին պատժամիջոցների չեղարկման որոշման համար՝ այն անվանելով «պատմական քայլ, որը կօգնի երկիրը շարժել […] ...
09:00 22.05.2025
Հարավային Աֆրիկան ԱՄՆ-ին է ներկայացրել համագործակցության շրջանակային համաձայնագիրՀարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի գլխավորությամբ, ԱՄՆ վարչակազմին է ներկայացրել համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Այս մասին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է պատվիրակության անդամ, Հարավաֆրիկյան Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ մրցակցության Պարկեր Տաուն։ «Համաձայնագիրը կենտրոնացած է առևտրի և ներդրումների վրա։ Ամերիկյան կողմի հետ քննարկել ենք նաև մաքսատուրքերը և մաքսատուրքերը։ Հարավային Աֆրիկայից ներկրվող ամերիկյան ապրանքների մինչև […] ...