Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը Վաշինգտոն կատարած երկշաբաթյա այցի ընթացքում ներկայացրել են արցախցիների անվտանգ վերադարձի անհրաժեշտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը Վաշինգտոն կատարած երկշաբաթյա այցի ընթացքում ներկայացրել են արցախցիների անվտանգ վերադարձի անհրաժեշտությունը

09:14 16.02.2024

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ավարտել են իրենց երկշաբաթյա աշխատանքային այցը Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ բարձրաստիճան կոնգրեսականներին, վարչակազմի պաշտոնյաներին ու իրավապաշտպան խմբերի լայն շրջանակների կոչ են արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Արցախի 150․000 հայության դեմ իրականացված ցեղասպանության համար, ինչպես նաև աջակցելու արցախցի փախստականներին՝ ապահովելու վերջիններիս անվտանգ վերադարձը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը միացել է Ստեփանյանին և Բեգլարյանին՝ ավելի քան 60 կոնգրեսական գրասենյակների հետ հանդիպումների և ճեպազրույցների ժամանակ։ Այդ ամենը համընկել է Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր երկու բանաձևերի ներկայացման հետ, որոնց նպատակն է դադարեցնել ամերիկյան ռազմական օգնությունը Ադրբեջանի ցեղասպան ռեժիմին և վերջինիս պատասխանատվության ենթարկել իր հանցագործությունների համար:

Հանդիպումների ընթացքում Ստեփանյանն ու Բեգլարյանը սեփական վկայություններն են ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի տասն ամիս տևած շրջափակման դաժան իրողությունների մասին, որոնք գագաթնակետին հասան 2023թ․ սեպտեմբերի ցեղասպանական հարձակմամբ, ինչի արդյունքում բռնի կերպով դատարկվեց Արցախը։ Բանախոսները խոսել են արցախահայության դեմ Ադրբեջանի կանխամտածված հարձակումների պատմությունից, ինչը հիմք է հանդիսացել 2023թ․ ցեղասպանության։

Արցախցի հյուրերը նաև կարևորել են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Արցախի ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկումը, ի թիվս ալնի կարևորելով՝

· Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ հիմնվելով Սենատի S.3000 բանաձևի ընդունման վրա, որը պարտադրում է 907-րդ բանաձևի ամբողջական կիրարկում։ Մագնիցկու պատժամիջոցների կիրառումը ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների համար։

· ԱՄՆ օժանդակությունն Արցախի բռնի տեղահանված հայությանը, բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի երաշխավորումը։

· Ամերիկյան և միջազգային ջանքերի ընդլայնումը՝ օգնելու ապահովել 2023թ․ սեպտեմբերին գերեվարված Արցախի առաջնորդների և 2020թ․ ադրբեջանաթուրքական հարձակումներից հետո ապօրինաբար պահվող ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։

· Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

Ստեփանյանն ու Բեգլարյանն ընդգծել են, որ առանց միջազգային ջանքերի՝ ուղղված Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքի իրացմանը և առանց կատարված հանցագործությունների համար պատասխանատվությանը, տարածաշրջանում անհնար կլինի կայուն խաղաղություն հաստատել։ Նրանք նաև ընդգծել են, որ Ադրբեջանի կառավարության կողմից բորբոքված համակարգային հակահայկական ատելությունը պետք է արմատախիլ արվի՝ ապահովելու համար հակամարտության կայուն կարգավորումը և տարածաշրջանային կայունությունը։

Վաշինգտոնում գտնվելու ընթացքում Բեգլարյանը և Ստեփանյանը մասնակցել են Կրոնի ազատության միջազգային գագաթնաժողովին, որը համանախագահում էին միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը (2018-2021) և մարդու իրավունքների «Լանթոս» հիմնադրամի նախագահ Կատրինա Լանթոս Սվեթը:

Կրոնական կազմակերպությունների և ԱՄՆ կառավարության պաշտոնյաների առջև ելույթում Գեղամ Ստեփանյանը նկատեց. «Ես այսօր ձեր առջև խոսում եմ ոչ միայն որպես իմ ժողովրդի մարդու իրավունքների պաշտպան, այլ որպես ցեղասպանությունը վերապրած և վկա»։ Նա ընդգծել է, որ աշխարհն ականատես է լինում «Արցախի քրիստոնեական և համաշխարհային ժառանգության, նրա հնագույն եկեղեցիների և սրբագործված գերեզմանների համակարգված բնաջնջմանը»: Ստեփանյանը հորդորեց կրոնական առաջնորդներին և պետական պաշտոնյաներին համախմբվել և ծառայել որպես «վահան, որը պաշտպանում է խոցելիներին, ձայն, որը խոսում է լռածների համար և լույս, որը թափանցում է մշակութային ջնջման խավարը: Միայն այդ դեպքում կարող ենք ապահովել, որ Արցախի հոգին, նրա հինավուրց ու քրիստոնեական սուրբ ժառանգությունը հավերժ չկորչի»։

Անդրադառնալով Արտակ Բեգլարյանի և Գեղամ Ստեփանյանի այցելությանը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․ «Արցախի իրավունքները վերջին երկու շաբաթների ընթացքում Վաշինգտոնում կենտրոնական հարթակներում էին, երբ Արցախի հանրապետության երկու ամենավայելչախոս ձայները՝ Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը, դիմեցին ԱՄՆ օրենսդիրներին և կրոնական ազատության միջազգային առաջնորդներին՝ իրենց հինավուրց հայրենիք հայության անվտանգ վերադարձի համար։ Կոնգրեսի տասնյակ հանդիպումների ընթացքում օրենսդիրներն առաջին ձեռքից լսել են Արցախի ցեղասպանության մասին և ուսումնասիրել ԱՄՆ-ի կոնկրետ քայլերը, որոնք անհրաժեշտ են հայկական հայրենիքի այս անբաժանելի մասը վերականգնելու համար»:

Բեգլարյանի և Ստեփանյանի այցը “120․000 Reasons” միության ջանքերի մի մասն էր, որին աջակցում են Թուֆենկյան հիմնադրամը և Philos Project կազմակերպությունը, ինչպես նաև ավելի քան 20 իրավապաշտպան, կրոնական և էթնիկ կազմակերպություններ։

Արցախի ժողովրդի ներկայացուցիչները մասնակցել են նաև Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբան ուսանողների ասոցիացիայի կողմից կազմակերպված քննարկմանը, որտեղ նրանք կիսվել են Արցախի տեղահանված բնակչության առջև ծառացած շարունակական մարտահրավերների և կոնկրետ քաղաքական ու իրավական գործողությունների անհրաժեշտության մասին:

Ի լրումն երկրի մայրաքաղաքում աշխատանքների՝ Ստեփանյանի ու Բեգլարյանի ուղևորությունը ներառում էր նաև Նյու Յորքում գործող միջազգային կազմակերպությունների և համայնքային ղեկավարների հետ հանդիպումների մեծ շարք:

Վաշինգտոնում գտնվելու ժամանակ նրանք հանդիպել են նաև ԱՄՆ պետքարտուղարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ Ստեփանյանը և Բեգլարյանը մասնակցել են Կալիֆոռնիայի նահանգային և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հետ հանդիպումներին, Իրավաբանների հայկական ասոցացիայի կողմից կազմակերպված քննարկմանը և համայնքային այլ հանդիպումների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

22:10 08.07.2025

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

Իսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...

BACK_TO_TOP