Մենք բովանդակային քննարկման դաշտում պետք է լինենք և ոչ թե քաղաքական էնտուզիազմին տրվելով հայտարարություններ անենք. Արփինե Հովհաննիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Մենք բովանդակային քննարկման դաշտում պետք է լինենք և ոչ թե քաղաքական էնտուզիազմին տրվելով հայտարարություններ անենք. Արփինե Հովհաննիսյան

13:34 06.09.2018

ԱԺ արտահերթ նիստում Արփինե Հովհաննիսյանը կառավարության առաջարկած «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի  ու կից ներկայացված փաթեթի վերաբերյալ իր հարցադրումներն ու մտահոգությունները  հայտնեց՝ առաջինը անդրադառնալով ընտրակաշառք վերցնելու հարցին:

«Այն, որ ընտրակաշառք ստանալը քրեորեն պատժելի է, վաղուց կա և դա նորմալ է, այն, որ ընտրակաշառք պահանջելը վաղուց կա՝ խնդիր չկա, թեև ես այստեղ որոշակի հարցադրում ունեմ, որովհետև գործնականում չեն եղել հարուցված քրեական գործեր և քրեաիրավական պրակտիկայում: Ուզում եմ հստակություն մտնի էս հարցում, քանի որ մենք բովանդակային քննարկման դաշտում պետք է լինենք և ոչ թե քաղաքական էնտուզիազմին  տրվելով հայտարարություններ անենք:  Հիմա տեսեք՝ «կաշառքը առաջարկը կամ խոստումն ընդունելն է»: Ես առաջարկում եմ՝ այս ձևակերպումը դուրս գա Քրեական օրենսգրքի նախագծից»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը և հետո պարզաբանեց ասածը:

«Թեև մենք մի շարք կոնվենցիաների անդամ ենք, թեև առևտրային կաշառքի հանցակազմում կա այդպիսի ձևակերպում, բայց նշեմ, որ առևտրային կաշառք հոդվածով 2017-ի ընթացքում ընդամենը հարուցվել է 4 քրեական գործ: Իսկ սա նշանակում է, որ լայն զանգվածներին այն հայտնի չէ ու նաև նշանակում է, որ խոստումն ընդունելու հետ կապված որևէ մեկն այսօր չգիտի, իրավապահ մարմինները չգիտեն, թե ինչպես են  մեկնաբանելու «խոստումն ընդունել» եզրույթը: Ինչպե՞ս է դրսևորվելու խոստումն ընդունելը, բացատրեք ինձ այն գործողությունները, որոնք համարվելու են խոստումն ընդունել: Այստեղ մեր կարծիքը կարևոր չէ, կարևոր է, թե ինչքան հստակ է իրավաբանորեն ձևակերպված օրենքում և կիրառող մարմինը ինչ է հասկանալու դրա տակ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը և հավելեց, որ կաշառք ստանալը, պահանջելն ու տալը հստակ են, բայց խոստումն ու առաջարկ ընդունելը հստակ չէ, թե ինչպես են իրավաբանորեն դրսևորվելու այդ արարքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

BACK_TO_TOP