11:55 18.02.2024
Իրանը, խուսափելով ԱՄՆ-ի հետ ուղղակի առճակատումից, մասնավոր կերպով կոչ է անում «Հըզբոլլահին» և Մերձավոր Արևելքի այլ զինված շարժումներին զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում ամերիկյան ուժերի նկատմամբ, գրում է Washington Post-ը՝ հղում անելով տարածաշրջանի աղբյուրներին։
«Երբ ԱՄՆ-ի ուժերը այս ամիս հարվածներ հասցրին Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին Եմենում, Սիրիայում և Իրաքում, Թեհրանը հրապարակայնորեն զգուշացրեց, որ իր բանակը պատրաստ է պատասխանել ցանկացած սպառնալիքի», – հայտնել է թերթը կիրակի օրը։
Ըստ թերթի, օրեր անց այն բանից հետո, երբ իրաքյան շիական «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորումը ստանձնեց երեք ամերիկացի պահեստայինների սպանության պատասխանատվությունը, իրանցի զինվորական հրամանատարը հունվարին վայրէջք կատարեց Բաղդադ և շարժման առաջնորդներից պահանջեց հայտարարություն տարածել ամերիկյան օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու մասին: Իրաքցի պաշտոնյան թերթին ասել է, որ առաջնորդները ակամա համաձայնել են դրան:
Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժման աղբյուրը թերթին հայտնել է, որ փետրվարին Լիբանանում կայացած հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնյաները շարժման անդամներին ասել են, որ իրենք շահագրգռված չեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին պատրվակ տալ Լիբանանում կամ այլուր ավելի լայն պատերազմ սկսելու համար։
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը փետրվարի 7-ին հարվածել են Իրաքում գտնվող թիրախին՝ սպանելով «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորման հրամանատարին, որին ԱՄՆ-ը պատասխանատու է համարում տարածաշրջանում իր բազաների վրա հարձակումներ պլանավորելու և մասնակցելու համար: Ամերիկացիները կասկածում են, որ խմբավորումը, որը հիմնականում տեղակայված է Իրաքում, հարձակվել է Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող իր բազայի վրա, որտեղ հունվարի 28-ին երեք զինվոր սպանվել և ավելի քան 40-ը վիրավորվել են։
«Քաթայբ Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի դեմ գործողությունների դադարեցման մասին։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն արձագանքել է՝ ընդգծելով, որ «գործողություններն ավելի բարձր են խոսում, քան խոսքերը»։
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...
14:21 14.05.2025
Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմացԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...
14:18 14.05.2025
Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...