Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները. Թաթոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+18.96 oC

Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները. Թաթոյան

22:45 18.02.2024

«Թաթոյան» հիմնադրամը փաստեր է ներկայացրել սահմանամերևձ Ներքին Հանդի վերաբերյալ: Նա նշել է..

»Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմում են, օգտագործում են խոհանոցի և այլ կենցաղային կարիքների համար, քանի որ գյուղի խմելու ջրի աղբյուրներն Ադրբեջանն օկուպացրել է 2022թ. սեպտեմբերի 13-ից սկսած:
2-րդ և 3-րդ նկարներում Ներքին Հանդի բնակիչներից մեկի տան սենյակի ապակին է, որ վնասվել է ադրբեջանական կրակոցից: Տունն ադրբեջանական դիրքից ուղիղ գծով 100 մետր էլ քիչ հեռավորության վրա է:
Այն պայմաններում, երբ կոնկրետ այս դեպքում Սյունիքի մարզի Կապամ համայնքի Ներքին Հանդ գյուղում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է, տները, դպրոցը գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո, դրել-քննում ենք՝ արդյոք մեր զինվորականները «խախտել են ադրբեջանական զինվորների անդորրը»: Սա միայն ադրբեջանական ձեռնտու օրակարգ է:
Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 14.05.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-14-ը

11:54 14.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-14-ը

Բացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի […] ...

Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին

11:48 14.05.2025

Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին

2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ եւ դրան 800–ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, […] ...

Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al Arabiya

11:43 14.05.2025

Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al Arabiya

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Երկու երկրների առաջնորդները հանդիպել են Ռիադում՝ ԱՄՆ-Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովից առաջ, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ ...

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում  է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

11:39 14.05.2025

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

11:27 14.05.2025

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված […] ...

BACK_TO_TOP