23:16 18.02.2024
City of Hope-ը՝ ԱՄՆ-ում քաղցկեղի հետազոտման և բուժման խոշորագույն կազմակերպություններից մեկը, հայտարարել է 68-ամյա տղամարդու արյան քաղցկեղի և ՄԻԱՎ-ի բուժման մասին: Նա դարձել է ամենատարեց հիվանդը, ով հաղթել է և՛ արյան քաղցկեղը, և՛ ՄԻԱՎ-ը: Հետազոտությունը հրապարակվել է NEJM ամսագրում։
Կալիֆոռնիայից 68-ամյա Փոլ Էդմոնդսը դարձել է աշխարհում հինգերորդ մարդը, ով հասել է սուր միելոգեն լեյկեմիայի և ՄԻԱՎ-ի ռեմիսիայի՝ հազվագյուտ գենետիկ մուտացիայով ցողունային բջիջներ ստանալուց հետո: Այս մուտացիան մարդկանց դարձնում է դիմացկուն վիրուսով վարակվելու նկատմամբ: Այս հինգ հիվանդների մեջ Էդմոնդսն ամենաերկարը ՄԻԱՎ-ով ուներ՝ ավելի քան 31 տարի:
Տղամարդը փոխպատվաստում է ստացել 2019 թվականի փետրվարի 6-ին և այժմ համարվում է լեյկոզից բուժված: Նա գրեթե երեք տարի առաջ դադարեցրել է ՄԻԱՎ-ի դեմ հակառետրովիրուսային թերապիան և երկու տարի հետո կհամարվի ՄԻԱՎ-ից բուժված:
Գիտնականները թերապիան հարմարեցրել են՝ հաշվի առնելով հիվանդի ՄԻԱՎ վարակի տարիքը և տևողությունը։ Այսպիսով, նրանք օգտագործել են ավելի ցածր ինտենսիվության քիմիաթերապիա՝ նվազեցնելու բարդությունների հավանականությունը: Բուժման համար նրանք պետք է գտնեին դոնոր, որը կատարյալ կհամապատասխաներ հիվանդին և ուներ հազվագյուտ գենետիկ մուտացիա, որը հանդիպում է ընդհանուր բնակչության միայն 1-2%-ի մոտ:
09:31 09.07.2025
Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել09:31 09.07.2025
Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվելԳվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...
09:15 09.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
09:00 09.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ Վարորդը և ուղևորը […] ...
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...