13:40 06.09.2018
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է ՌԴ Սարանսկ քաղաքում անցկացված Առողջապահության բնագավառում ԱՊՀ համագործակցության խորհրդի 28-րդ նիստին:
Հանդիպման օրակարգում էին ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչների միջև առողջապահական ընդհանուր խնդիրները, առողջապահության բնագավառում ընթացող միջպետական գործընթացներին ԱՊՀ անդամ առանձին երկրների մասնակցությունն ապահովելու հարցեր:
Նիստին մասնակցող երկրները բարձրացրել են արդի հարցեր, որոնց շարքում կարևորվում են երկրների միջև ստորագրված պայմանագրերի ու որոշումների կատարման ընթացքի գնահատումը, ԱՊՀ շրջանակում օրենսդրական մոդելային բարեփոխումների ընդունման, ինչպես նաև մի շարք հիվանդությունների դեմ համատեղ պայքարի ընդհանուր գործողությունների մշակումը:
Մոսկվա այցի շրջանակներում Նանուշյանը զրուցել է նիստի աշխատանքը վարող ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ: Ռուս գործընկերների հետ քննարկումներն առնչվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես նաև հոգեբուժությանը, աղետների բժշկությանը, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու հակազդմանը, տուբերկուլոզի դեմ պայքարին:
Նանուշյանն այցելել է նաև ռուսական դեղագործական ընկերություն, որտեղ քննարկվել են ոլորտում հնարավոր գործակցության ուղիները:
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...