«Փոխանակ սեփական կեղտաջրերը մաքրեն, սահմանափակում են ԶԼՄ-ների աշխատանքը». Աշոտ Մելիքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

«Փոխանակ սեփական կեղտաջրերը մաքրեն, սահմանափակում են ԶԼՄ-ների աշխատանքը». Աշոտ Մելիքյան

12:15 26.03.2018

Մամուլի ազատության սահմանափակումը քայլ է՝ միտված իշխանությունների, ոչ թե հասարակության պահանջների բավարարմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Երևանի ավագանու նիստերը փակ անցկացնելու որոշման մասին, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում մարտի 23-ին արտահերթ ընթացակարգով ձայների մեծամասնությամբ երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը, որի շնորհիվ Երեւանի ավագանու նիստերին լրագրողների մուտքը կսահմանափակվի, նրանք այլ սենյակում ավագանու աշխատանքին ուղիղ եթերով հետեւելու հնարավորություն կունենան միայն` այլեւս չեն կարող ներկա լինել նիստերի դահլիճում: 

Մելիքյանի  համոզմամբ՝ մամուլի ազատությունը երբեք ոչ ոք սկուտեղի վրա չի մատուցելու, մանավանդ Հայաստանում:

«Ստեղծված իրավիճակում պետք է ընդվզել, պայքարել մամուլի և հասարակության իրավունքների համար: Մենք տեսնում ենք, թե ինչի հանգեցրեց ավագանու հայտնի միջադեպը. մամուլի աշխատանքը սահմանափակվեց, այսինքն՝ փոխանակ սեփական կեղտաջրերը մաքրեն, լուրջ խնդիրներ լուծեն, դա ցույց տան մամուլին, նրանք որոշում են շարունակել այնպես, ինչպես աշխատել են, բայց բոլոր հնարավոր սահմանափակումները կիրառել ԶԼՄ-ների դեմ»,- ասաց նա:

Մելիքյանը հիշեցրեց՝ մինչև այդ միջադեպը լրագրողներն իրենց քարտերով մտնում էին նիստերի դահլիճ, աշխատում, որևէ դարակազմիկ բան չեղավ, որ փոխվեց վիճակը: Նրա կարծիքով՝ այդ միջադեպն ընդամենը պատրվակ էր, քաղաքական որոշումը վերևներում արդեն ընդունված էր: Ըստ բանախոսի՝ փակ աշխատելն արդեն դարձել է գործելաոճ, որի դեմ պետք է պայքարեն նախ՝ ԶԼՄ-ները, նաև՝ հանրությունը, բացի այդ, իշխանության՝ հաշվետու լինելու պարտադրանքն է հանվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

11:00 09.07.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

10:48 09.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

10:36 09.07.2025

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

10:30 09.07.2025

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

Երևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում

10:11 09.07.2025

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումը

10:00 09.07.2025

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումը

Եվրամիությունը ուսումնասիրում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Եվրամիությունը քննարկում է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցը՝ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ռուսաստանի հետ նրա պատերազմը ավարտի նշաններ չի ցույց տալիս», – ասվում է զեկույցում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ եթե անդամ պետությունները համաձայնության գան բյուջեի շուրջ […] ...

BACK_TO_TOP