14:55 26.03.2018
«Ցանկացած նախաձեռնություն,որ մտնում է Ազգային ժողով, կյանքի է կոչվում: Քաղաքացիական հասարակությունը ոչ մի լծակ չունի այդ լավ կամ վատ նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկում անցկացնելու համար: Ընդամենը 3 տողից բաղկացած մի նախագիծ էր առաջարկվել և ընդունվել առաջին ընթերցմամբ, որով ասվում էր, որ ուժը կորցրած է համարվում Երևան քաղաքի այսինչ թվի ինքնակառավարման մասին օրենքի հոդվածի այսինչ գլուխը: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մշակվել է լրիվ նոր նախագիծ՝ երկու էջից բաղկացած, հանգամանորեն կարգավորելով լրագրողների գործառույթները, դերը, աշխատանքը քաղաքապետարանում, և այս նախագիծն ընդունվում է այն պարագայում, երբ դա բոլորովին այլ բովանդակությամբ, այլ տեքստ է, որևէ հանրային քննարկում օնլայն կամ օֆֆլայն որևէ հարթակում չի անցել: Կառավարության բոլոր ռեսուրսները՝ edraft-ը, որը կառավարությունը գովազդում է որպես լավագույն գործիք իր կողմից ստեղծված, չի օգտագործվում փաստացի: Այստեղ նսեմացվում և զրոյացվում է և’ քաղաքացիական հասարակության դերը և’ իշխանության կարևորագույն թեևերից մեկի՝ օրենսդիր մարմնի դերը»,-խոսելով ԱԺ-ում մարտի 23-ին արտահերթ ընթացակարգով ձայների մեծամասնությամբ երկրորդ ընթեցմամբ եւ ամբողջությամբ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթի ընդունման մասին, որով փաստորեն արգելվում է Երևանի ավագանու նիստերի դռնբաց լուսաբանումը, ասել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը:
«Այսինքն, ուզում եմ բարձրացնել նաև ԱԺ թասիբի հարցը: Այն` որպես օրենսդիր մարմին, չի աշխատում: Երկրորդ անհանգստացնող հարցը՝ մենք մի շարք գործողություններ ունենք պլանավորած, որոնց մասին չենք խոսելու, որպեսզի հնարավորություն չտանք պաշտպանվելու, բայց մի բան ակնհայտ է՝ խնդիրը պետք է հասնի մինչև Եվրոդատարան, որովհետև հակասություն կա այս օրենքի եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և եվրոպական դատարանի սահմանած սկզբունքների միջև»,-ասել է Շուշան Դոյդոյանը:
«Խոսքի, մամուլի ցանկացած սահմանափակում պետք է լինի օրենքի տեսքով, սա կառավարությունը պլյուս է ստացել, ունի: Երկրորդ պահանջն այն է, որ պետք է ունենա օրինական նպատակ՝ այստեղ կարող է քննարկում ծավալվել Եվրոդատարանում՝ արդյո՞ք եղել է քննարկում այդ հարցով: Բերում են օրինական նպատակ՝ ուզում են ապահովել քաղաքապետարանում անվտանգությունը: Ուզում են անկաշկանդ, հանգիստ աշխատել: Բայց ա’յ, երրորդ պահանջին չի կարող համապատասխանել այս սահմանափակումը՝ յուրաքանանչյուր սահմանափակում պետք է բխի ժողովրդավարական հասարակության շահերից, պետք է լինի սուր պահանջ այդ սահմանափակումը կիրառելու համար: Բնականաբար, չկա այդ սուր պահանջը՝ փակելու ավագանու նիստերը: Այլ ընդհակառակը՝ կա սուր հասարակական պահանջ՝ ավագանու նկստերը պետք է լինեն դռնբաց և ոչ թե առցանց հեռարձակմամբ, որին լրագրողները կարող են հետևել նաեւ իրենց աշխատավայրից: Ինչի՞ պիտի գնան- հասնեն քաղաքապետարան, առաջին հարկի խցում նստեն, եթե այդ նույն բանը իրենց խմբագրություններում կարող են անել»,- ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը:
11:11 09.07.2025
Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...
11:00 09.07.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:36 09.07.2025
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆՏուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...
10:30 09.07.2025
2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվելԵրևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...
10:11 09.07.2025
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...