Ինչպե՞ս կազդեն Հայաստանի վրա եվրոպական կառույցներում սպասվող կադրային փոփոխությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+13.09 oC

Ինչպե՞ս կազդեն Հայաստանի վրա եվրոպական կառույցներում սպասվող կադրային փոփոխությունները

22:14 20.02.2024

Եվրոպական ու եվրատլանտնյան գրեթե բոլոր կառույցներում շուտով կադրային գլոբալ փոփոխություններ են տեղի ունենալու: Ավարտվում են եվրապաշտոնյաների մեծ մասի լիազորությունների ժամկետները: Այսօր հայտնի դարձավ, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ամենայն հավանականությամբ կպահպանի Եվրահանձնաժողովի ղեկը:

Ինչո՞ւ են Ֆոն դեր Լայենի շանսերն այդքան բարձր գնահատվում ու որքանո՞վ է իր վերնտրվելը բխում Հայաստանի շանսերից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Քանի որ ամռանը Եվրախորհրդարանի հերթական ընտրություններ են սպասվում, ընտրություններից հետո  Եվրահանձնաժողովը ողջ կազմով պետք է թարմանա, այդ թվում նաև Եվրահանձնաժողովի նախագահ պետք է ընտրվի:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 2019թ.-ից, հայտարարել է, որ պայքարելու է ևս մեկ ժամկետով ընտրվելու համար:

Երեկ հայտնի դարձավ, որ նրա շանսերը գրեթե 100 տոկոսանոց են, քանի որ նրան հաջողվել է վայելել եվրոպական խոշորագույն կուսակցության և նաև եվրոպական խոշորագույն գերտերության՝ Գերմանիայի աջակցությունը, որի քաղաքացի է նա»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Հեռանալո՞ւ է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ով հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին փուլերում գլխավոր միջնորդն էր: Նրա հեռանալը մեզ համար վա՞տ է: Եվրոպական ու եվրատլանտյան էլ ո՞ր  կառույցներում են փոփոխություններ սպասվում:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ով է փոխարինելու Իրանի նախագահին այդ պաշտոնում

09:04 20.05.2024

Ով է փոխարինելու Իրանի նախագահին այդ պաշտոնում

Իրանի Սահմանադրության համաձայն՝ նախագահի մահվան դեպքում նրա լիազորություններն անցնում են առաջին տեղակալին։ 2021 թ.-ից այդ պաշտոնը զբաղեցնում է Մոհամմադ Մոհբերը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում նրա հետ եղած անձինք ևս զոհվել են։ Ուղևորերի շարքում էր նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն […] ...

Իրանի ռադիոն և հեռուստատեսությունը պաշտոնապես հայտնել են Ռաիսիի մահվան մասին

08:55 20.05.2024

Իրանի ռադիոն և հեռուստատեսությունը պաշտոնապես հայտնել են Ռաիսիի մահվան մասին

Իրանի ռադիոն և հեռուստատեսությունը պաշտոնապես հայտնել են Ռաիսիի մահվան մասին: Իրանի նախագահը զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Նշվում է, որ ուղղաթիռում նրա հետ եղած անձինք ևս զոհվել են։ Ուղևորերի շարքում էր նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Ավելի վաղ Իրանական լրատվամիջոցները հայտնել էին երկրի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կոշտ վայրէջքի մասին։ Առնվազն չորս փրկարարական խումբ […] ...

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին

08:46 20.05.2024

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին

Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» որոշ ռազմական օբյեկտներին։ Այս մասին ասված է բանակի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։ «Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտների վրա Բլիդա, Ջիբբայն և Օդայսա շրջաններում, ինչպես նաև դիտակետի վրա, որը պատկանել է ահաբեկչական կազմակերպությանը հարավային Լիբանանի Չիխին շրջանում», – ասվում […] ...

Հնդկաստանում 49 ընտրատարածքներում մեկնարկել է ընդհանուր խորհրդարանական ընտրությունների հինգերորդ փուլը

08:35 20.05.2024

Հնդկաստանում 49 ընտրատարածքներում մեկնարկել է ընդհանուր խորհրդարանական ընտրությունների հինգերորդ փուլը

Հնդկաստանի 49 ընտրատարածքներում մեկնարկած յոթ համընդհանուր խորհրդարանական ընտրությունների հինգերորդ փուլում իր ձայնը կարող է տալ ավելի քան 89,5 միլիոն ընտրող։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությունն ընթանում է վեց նահանգներում և երկու միութենական տարածքներում։ Այս փուլում հարավասիական հանրապետության քաղաքացիները քվեարկելու են Բիհար, Ջարխանդ, Արևմտյան Բենգալի, Մահարաշտրա, Օդիշա, Ուտար Պրադեշ նահանգներում, ինչպես նաև երկու միութենական տարածքներում՝ Ջամու, Քաշմիր […] ...

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr

08:10 20.05.2024

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում նրա հետ եղած անձինք ևս զոհվել են։ Ուղևորերի շարքում էր նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ ...

Թուրքիան 32 լեռնագնաց է ուղարկել Իրան՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար

23:21 19.05.2024

Թուրքիան 32 լեռնագնաց է ուղարկել Իրան՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար

Թուրքիան Իրանի արտգործնախարարության խնդրանքով 32 լեռնագնաց փրկարարների խումբ է ուղարկել Իսլամական Հանրապետություն՝ օգնելու որոնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, որը «կոշտ վայրէջք» է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությունը։ «Իրանը արտաքին գործերի նախարարության միջոցով մեր երկրից խնդրել է որոնողափրկարարական ուղղաթիռ՝ հագեցած գիշերային տեսողության համակարգով։ 32 լեռնագնացներից բաղկացած որոնողափրկարարական թիմը […] ...

BACK_TO_TOP