Կառավարությունը ջանալու է «բանակի բազմաֆունկցիոնալ օդային բաղադրիչ» ստեղծել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Կառավարությունը ջանալու է «բանակի բազմաֆունկցիոնալ օդային բաղադրիչ» ստեղծել

15:45 06.09.2018

Կառավարությունն այսօր ընդունել է իր գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը, որում պաշտպանության նախարարության հատվածի առաջին կետում հիշատակվում է «Բանակի սպառազինում, կառավարման համակարգի արդիականացում և անձնակազմի մարտական վարպետության բարձրացում» տողը։

Այս կետով նախատեսված է, որ մինչև 2022 թվականի ավարտը (մինչև ծրագրի գործողության ժամկետի ավարտը) Անվտանգության խորհրդի համակարգման ներքո պետք է իրականացվեն հետևյալ ծրագրերը.

  1. կատարելագործել զսպման համակարգը,
  2. բարձրացնել օդային հարձակման միջոցներից պաշտպանվածության մակարդակը,
  3. ավելացնել զորքերի օպերատիվ և մարտավարական հնարավորությունները,
  4. կատարելագործել սպառազինության և ռազմական տեխնիկայի զորահավաքային պաշարները,
  5. տեխնիկապես վերազինել կառավարման համակարգը և ինստիտուցիոնալացնել «հրամանագրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքը,
  6. արդիականացնել ռազմական գործողությունների վարման ձևերն ու եղանակները, ստեղծել ինքնատիպ հայկական ռազմարվեստ։

Փաստաթղթի հիմնավորման մեջ այս կետի վերաբերյալ ասվում է, որ «առաջարկվում է… ավելացնել ջանքերը բանակի բազմաֆունկցիոնալ օդային բաղադրիչի ստեղծման ուղղությամբ»: Այստեղ, կարծես, ակնարկում են բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների (օրինակ՝ Սու-30) ձեռքբերման մասին, որի շուրջ խոսակցությունները տևական ժամանակ տարածվում են։

Կառավարության միջոցառումների 5-ամյա ծրագրով նախատեսվում է 2019-2020թթ. իրականացնել պաշտպանության ռազմավարական վերանայում (նախորդը ավարտվել է 2015 թվականի վերջին, լինում է 5 տարին մեկ), որի արդյունքներով կմշակվեն.

  • ՀՀ ԶՈւ սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման նոր պետական ծրագիր,
  • ՀՀ ԶՈւ կառուցվածք և կանոնադրություն, մարտական կանոնադրություններ,
  • համապատասխան կարգեր,
  • պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի դիրեկտիվներ և հրամաններ:

Հիշեցնենք, որ բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերման մտադրությունների մասին «Շանթ-2018» զորավարժությանն անցկացվող հավաք-պարապմունքներից մեկի ժամանակ հայտարարել է նաև ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը։

«Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաև կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն, քանի որ ոչ մի հրթիռային համակարգ չի փոխարինի այս կարողությանը՝ օգտագործման ճկունության և դիմակայունության առումով»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

18:14 07.07.2025

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

17:54 07.07.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...

BACK_TO_TOP