10:11 22.02.2024
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 16-ին օպերատիվ տեղեկություն ստացան. Աշտարակի 52-ամյա մի բնակիչ մոտը և բնակության վայրում ապօրինի պահում, նաև օգտագործում է թմրամիջոց։
Տեղեկությունը ստուգվեց: Նույն օրը 52-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանեց, որ տանը ունի կանեփից պատրաստված թմրամիջոց, նաև հավելեց, որ շուրջ 10 տարի օգտագործում է թմրանյութ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 52-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Քրեական վարույթի շրջանակում փետրվարի 3-ին կատարված խուզարկությամբ 52-ամյա աշտարակցու տան նկուղում հայտնաբերվել է 27,41 գրամ կանեփանման զանգված։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:34 22.05.2025
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկանության բաժնի ոստիկան 33-ամյա Նարեկ Բ.-ն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել և հայտնել, որ մոտ 60 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը՝ […] ...
23:26 22.05.2025
Խոշոր հրդեհ՝ ԱշտարակումՄայիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են […] ...
23:19 22.05.2025
Քննչական կոմիտեի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքով մեկ անձ է ձերբակալվելՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով […] ...