Լոնդոնը Պուտինին համարել է Սկրիպալների թունավորման համար պատասխանատու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Լոնդոնը Պուտինին համարել է Սկրիպալների թունավորման համար պատասխանատու

16:14 06.09.2018

ՌԴ գլխավոր հետախուզական վարչությունը գործել է ոչ սեփական նախաձեռնությամբ, քանի որ նրա կապերը հասել են մինչև ՌԴ նախագահի ապարատ, կարծում են Մեծ Բրիտանիայում, գրում է dw.com-ը:

Երեկ բրիտանական դատախազությունը հայտնել էր հանցագործության մեջ կասկածվողների անունները:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրում է անձնական պատասխանատվություն նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա աղջիկ Յուլյային նյարդապարալիտիկ նյութով թունավորելու համար»,- ասել է  BBC-ին տված հարցազրույցում Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:

Ուոլեսի խոսքերով՝ պատասխանատվությունը, վերջին հաշվով, Պուտինի ուսերին է ընկնում, քանի որ նա է երկրի նախագահը և նրա կառավարությունը վերահսկում և ֆինանսավորում է ռազմական հետախուզությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի դատախազները ուսումնասիրել են փաստերն ու եկել եզրակացության, որ կան բավականաչափ հիմքեր մեղադրանք առաջադրելու ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովին ու Ռուսլան Բոշիրովին: Նրանք մեղադրվում են Սերգեյ Սկրիպալի, Յուլյա Սկրիպալի ու Նիք Բեյլիի սպանության փորձի, «Նովիչոկ»-ի պահպանման ու օգտագործման և Յուլյա Սկրիպալին ու Նիք Բեյլիին մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու մեջ:

Ընդ որում՝ բրիտանացի դատախազները չեն պատրաստվում ՌԴ-ին խնդրել արտահանձնել կասկածյալներին:

«Մենք չենք դիմի Ռուսաստանին այդ մարդկանց արտահանձնելու հարցով, քանի որ Ռուսաստանի Սահմանադրությունը չի թույլատրում արտահանձնել սեփական քաղաքացիներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Նովիչոկ» թունավոր նյութի հետքեր են հայտնաբերվել այն հյուրանոցային համարում, որտեղ կանգ են առել Պետրովն ու Բոշիրովը: Նրանք երկուսն էլ ռուսաստանցիներ են, որոնք ժամանել են Մեծ Բրիտանիա, մարտի 2-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

18:14 07.07.2025

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

17:54 07.07.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...

BACK_TO_TOP