Բաքվում պատվում են նոր «Ռամիլ Սաֆարովին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

Բաքվում պատվում են նոր «Ռամիլ Սաֆարովին»

22:08 22.02.2024

Անզեն արցախցի ծերունուն գլխատած ադրբեջանցի մարդասպան Քամիլ Զեյնալլին, ով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում երեկ ձերբակալվել էր, ազատ է արձակվել ու գիշերը վերադարձել է Բաքու: Հակառակ Հայաստանի  կողմից հայտարարված միջազգային հետախուզման, Ռուսաստանի իրավապահները նրան արտահանձնել  են:

Ռուսաստանի իրավապահները օրենքով պարտավո՞ր էին արտահանձնել կասկածյալին: Ի՞նչ մնարամասներ են հայտնի. «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Նախ, հիշեցնեմ, որ խոսքը ծանրագույն ռազմական հանցագործություն կատարած մարդու մասին է: Համացանցում տարածված է տեսանյութը, թե ինչպես է այդ մարդ կոչվածը դանակով սառնասրտորեն կտրում հադրութցի ծերունու գլուխը: Ընդ որում՝ այդ տեսանյութը հենց ինքն է տարածել:

Դեպքը տեղի է ունեցել ամենայն հավանականությամբ 2020թ.-ի հոկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում: Այնուհետ համացանցում տարածել է մեկ այլ տեսանյութ. այս անգամ էլ նա թալանում է Հադրութի գյուղերից մեկի տները:

Հետաքրքիր է, որ այդ դեպքերից անմիջապես հետո հենց ադրբեջանցի իրավապահները նրան ձերբակալել են և ենթարկել են վարչական կալանքի, 10 օրով ազատազրկել՝ ինտերնետում արգելված տեսանյութեր տարածելու համար: Այսինքն՝ հենց ադրբեջանցի իրավապահները հաստատում են այն, որ նա է եղել այդ տեսանյութում պատկերված անձը, և նա է տարածել այդ նյութերը:

Հայաստանում այդ մարդու դեմ 4  հոդվածներով քրեական գործ է հարուցվել և անցած տարվա մայիսին Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել այդ անձին, բայց ոչ թե Ինտերպոլի գծով, ինչպես այսօր հայտնի դարձավ, այլ՝ ԱՊՀ երկրների շրջանակում ստորագրած համապատասխան փաստաթղթի հիման վրա:

Հայաստանի ՆԳ նախարարի մամլո խոսնակ Նարեկ Սարգսյանն այսօր պարզաբանել է, թե  ինչ է տեղի ունեցել երեկ։

Երեկ ցերեկը ռուսաստանցի գործընկերները տեղեկացրել են Հայաստանի ՆԳՆ աշխատակիցներին այն մասին, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հայտնաբերվել է Հայաստանի կողմից հետախուզվող անձնավորությունը և առաջարկել են հաստատել այն, որ հետախուզումն ուժի մեջ է: Անմիջապես հաստատվել է, և Հայաստանում համապատասխան փաստաթղթի փաթեթ է հավաքվել, որպեսզի կազմակերպվի այդ անձի արտահանձնումը համապատասխան փաստաթղթի հիման վրա:

Մոսկվայում դեռ չէին հասցրել ստանալ այդ փաստաթղթերի փաթեթը, երբ կայացվեց նրան ազատ արձակելու մասին որոշում:

Ցերեկը տեսանք տեսանյութ, թե ինչպես է նա դուրս գալիս ոստիկանության բաժանմունքի տարածքից, այնուհետև իմացանք, որ նա տեղափոխվել է Ադրբեջանի դեսպանություն, իսկ գիշերը նա ժամանել է Բաքու: Օդանավակայանում նրան հերոսի պես են ընդունել՝ ծաղիկներով, և նրան բազմաթիվ լրագրողներ են սպասել: Մոտավորապես այնպես են նրան ընդունել, ինչպես ժամանակին՝ Ռամիլ Սաֆարովին»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Իրականում ինչո՞ւ են Մոսկվայում կայացրել Զեյնալլիին ազատելու որոշումը:  Ի՞նչ կարող է Հայաստանը ձեռնարկել ստեղծված պայմաններում:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

21:54 30.04.2025

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

21:37 30.04.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

21:25 30.04.2025

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

21:09 30.04.2025

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...

BACK_TO_TOP