Վատ եղանակի պատճառով Վլադիկավկազ–Լարս ճանապարհը փակ է ծանր բեռնատարների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.87 oC

Վատ եղանակի պատճառով Վլադիկավկազ–Լարս ճանապարհը փակ է ծանր բեռնատարների համար

10:59 23.02.2024

Վրաստանի տարածքում եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանի ռազմական ճանապարհի հատվածում դադարեցվել է բեռնատարների շարժը, հայտնում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով ծանր տրանսպորտային միջոցների տեղաշարժն ապահովելն անհնար է դարձրել Վլադիկավկազ-Լարս բնակավայր հատվածով՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ։ Երթևեկությունը փետրվարի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը 01:20-ից արգելվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ սահմանափակումները մտցվել են մինչև հետագա ծանուցում։

Վրաստանի ռազմական ճանապարհը ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 14.05.2025

SHANTNEWS

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

14:48 14.05.2025

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

14:35 14.05.2025

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

14:33 14.05.2025

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

14:28 14.05.2025

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող  օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...

Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց

14:21 14.05.2025

Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...

BACK_TO_TOP