17:04 06.09.2018
Քաղաքացիական հագուստով երիտասարդները վաղվանից, արդեն ոստիկանության համազգեստով, կանցնեն ծառայության՝ համակարգի տարբեր ստորաբաժանումներում։ Նորակոչ սպաները սեպտեմբերի 6-ին լեյտենանտի ուսադիրները ստացան անձամբ Վալերի Օսիպյանից։
Նրանց մի մասն արձագանքել էր Ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի անցնելու հրավերին ու հաջողությամբ ավարտել քննաշրջանը։ Մյուսները դիմել են ոստիկանության պետին՝ ցանկություն հայտնելով ծառայության անցնելու համայնքային ոստիկանությունում և քրեական հետախուզությունում։
Վալերի Օսիպյանը, շնորհավորելով հանցավորության դեմ պայքարող, հասարակական կարգը պահպանող, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանների շարքերը համալրողներին, շնորհակալություն հայտնեց համակարգում ծառայելու պատրաստակամության համար՝ բարի ծառայություն մաղթելով։
20:40 06.05.2025
Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր20:30 06.05.2025
Մխիթարյանի լուսանկարը՝ «Բարսելոնայի» հրապարակած պաստառինԿատալոնական «Բարսելոնան» սոցիալական ցանցերում հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղին նվիրված պաստառ, որի վրա նաև «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարն է: «Ինտերից» պաստառի վրա ներկայացված են նաև Դենզել Դյումֆրիսի, իսկ «Բարսելոնայից»՝ Վոյցեխ Շչեսնիի, Լամին Յամալի ու Դանի Օլմոյի լուսանկարները: ⭐️ MATCHDAY! ⭐️#InterBarça @ChampionsLeague pic.twitter.com/9mwNhzM4nb — FC Barcelona (@FCBarcelona) May 6, 2025 ...
20:22 06.05.2025
Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և ՎրաստանիցԱյսօր Երևանում, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում, կայացել է B2B ձևաչափով գործարար հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից՝ ներկայացնելով տնտեսության տարբեր ոլորտներ, ներառյալ ներմուծում, արտահանում, դեղագործություն, ոսկյա զարդերի արտադրություն, շինարարություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և մի շարք այլ ուղղություններ։ B2B հանդիպումների նպատակն է […] ...
20:15 06.05.2025
Yemenia Airways-ի երեք ինքնաթիռներ խոցվել են Իսրայելի հարվածներից․ Al ArabiyaYemenia Airways ավիաընկերության առնվազն երեք ինքնաթիռներ խոցվել են Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով, որը գտնվում է Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը։ «Ինքնաթիռներից մեկի ֆյուզելաժն ու թեւերը գրեթե ամբողջությամբ այրվել են կրակի մեջ։ Մյուս երկու ինքնաթիռների վնասների չափի մասին տեղեկություն չի […] ...
20:05 06.05.2025
Հաղթանակի դեպքում Էլինա Ավանեսյանը կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետի հետՀռոմում մեկնակել է WTA 1000 կարգի մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը: Աշխարհի 38-րդ ռակետը մրցելու է Իտալիան ներկայացնող Էլիզաբետա Կոչարետոյի հետ: Նախկինում նրանք հանդիպել են 3 անգամ, որոնցից միայն մեկում է հաղթել Ավանեսյանը: Հաղթանակի դեպքում Էլինան մրցելու է աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի հետ: Լեհ թենիսիստուհին մրցաշարի գործող չեմպիոնն է: Իտալիայի […] ...
19:47 06.05.2025
Հայաստանը մասնակցում է Աթենքում անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» ցուցահանդեսինՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ներկայանում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 6-8-ը անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական ցուցահանդեսին՝ հնարավորություն ընձեռելով հայրենական ոլորտային կազմակերպություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Այս մասին հայտնում են նախարարությունից և նշում, որ ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 16 կազմակերպություն, որոնցից 12-ը՝ որպես ցուցադրող, 4-ը՝ […] ...