Կարմիր ծովում նավթային բիծ է առաջացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Կարմիր ծովում նավթային բիծ է առաջացել

08:42 24.02.2024

Կարմիր ծովում նավթի շերտ է առաջացել Եմենում հութի ապստամբների՝ Անսար Ալլահի կողմից բրիտանական Rubymar բեռնատար նավի վրա հարձակումից հետո: Այս մասին հայտնում է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական ցանցում։

Հրամանատարության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է փետրվարի 18-ին։ Արդյունքում նավը «զգալի վնաս» է կրել, և Կարմիր ծովում առաջացել է 18 մղոն (մոտ 29 կմ) նավթային բիծ։

Նշվում է, որ բեռնանավը տեղափոխում էր ավելի քան 41 հազար տոննա պարարտանյութ, ուստի նրա վրա հարձակումը կարող է հանգեցնել բնապահպանական աղետի։

Ավելի վաղ Եմենի հութիները Կարմիր ծովում անօդաչու սարքերով հարձակվել էին ամերիկյան կործանիչի վրա։ Նրանք նաեւ հականավային հրթիռներով հարձակվել են Ադենի ծոցում գտնվող բրիտանական Islander նավի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում

17:10 09.07.2025

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...

Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներ

17:05 09.07.2025

Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...

Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

17:00 09.07.2025

Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

Հուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...

Կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

16:52 09.07.2025

Կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Կորյուն Սերոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատելով Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Հռիփսիմե Ասատրյանը նշանակվել է Գլխավոր […] ...

Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:45 09.07.2025

Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 5-ին, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 5-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 3-ին […] ...

Հրդեհ Վեդի քաղաքում

16:36 09.07.2025

Հրդեհ Վեդի քաղաքում

Հուլիսի 9-ին, ժամը 12:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում կայանած ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։44-ին: Այրվել են […] ...

BACK_TO_TOP