10:22 26.02.2024
ՍԱՏՄ-ն հայտնում է, որ գյուղատնտեսության զարգացման, առողջ և անվտանգ բերք ստանալու կարևոր նախապայմաններից մեկը բույսերի պաշտպանության միջոցառումների պատշաճ կատարումն է, ինչը ենթադրում է նաև պեստիցիդների օգտագործում։ Սակայն բարձր կենսաբանական արդյունավետություն ունեցող բարձրորակ պեստիցիդի առկայությունը դեռ բավարար չէ ցանկալի արդյունք ստանալու համար։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսական ծագման մթերքներում պեստիցիդների մնացորդային նյութերի մոնիթորինգային ծրագրի շրջանակներում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունում աճեցված մշակաբույսերում հայտնաբերվել են պեստիցիդների մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման դեպքեր:
Այսպես՝ 2019 թվականին 13 մշակաբույսերի հետազոտությունները ցույց են տվել, որ պեստիցիդների 10 տեսակի ազդող նյութերի քանակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի չափաբաժինը խնձորի, դեղձի, ծիրանի, խաղողի, կեռասի, սալորի, ծիրանի, լոլիկի, վարունգի, տաքդեղի, սմբուկի, ձմերուկի, կարտոֆիլի, սեխի, ոլոռի և լոբու նմուշներում։
Առավել խնդրահարույց է եղել խաղողը, որի նմուշներում, ազդող նյութերի պարունակության նկատմամբ փորձաքննությունների արդյունքում, արձանագրվել է շեղման 24 դեպք: Մյուսը խնձորն է, որի նմուշներում արձանագրվել է շեղման 15 դեպք, ինչպես նաև սալորը, որի բոլոր նմուշներում արձանագրվել են շեղումներ թիրախային բոլոր ցուցանիշներից:
2021 թվականի 14 մշակաբույսի ուսումնասիրություններով՝ պեստիցիդների արդեն 34 ազդող նյութի ավելցուկ է հայտնաբերվել: Սա ֆերմերների և հողօգտագործողների կողմից վարվող ոչ ճիշտ գյուղատնտեսության արդյունք է։
Մնացորդային նյութերի գերազանցումից խուսափելու համար խիստ կարևոր է պեստիցիդների ճիշտ, տեղին, ժամանակին և սահմանված քանակով օգտագործումը, ինչպես նաև՝ դրանց սպասման ժամկետների պահպանումը։ Այդ պայմանները հստակ սահմանվում են տվյալ պեստիցիդի մակնշմամբ և ուղեկցող հրահանգներով:
Հողօգտագործողները պետք է հստակ որոշեն բույսերի վնասակար օրգանիզմի տեսակը, զարգացման փուլը, դրանով վարակվածության աստիճանը, պեստիցիդի ընտրությունը կատարեն ժամանակին և ճիշտ չափաքանակով, օգտագործեն համապատասխան եղանակային պայմաններում։ Նշված անհրաժեշտ գործողություններից որևէ մեկը ոչ պատշաճ կամ սխալ կատարելու դեպքում պեստիցիդի արդյունավերտությունը խիստ ընկնում է՝ ընդհուպ մինչև զրոյական արդյունք։
Տեսչական մարմնի բուսանաիտարիայի ոլորտի մասնագետները պատրաստ են տրամադրել խորհրդատվություն և այլ մասնագիտական աջակցություն, ուստի հորդորում ենք, հարցերի առաջացման դեպքում դիմել ՍԱՏՄ համապատասխան մարզային կենտրոն կամ զանգահարել թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով:
Անհրաժեշտ է գիտակցել, որ պեստիցիդների սխալ կիրառման դեպքում բուսական ծագման սննդամթերքում մնացորդային նյութերի քանակները կարող են գերազանցել թույլատրելի շեմը՝ այն դարձնելով մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության17:34 09.07.2025
Մեկնարկել է վարչապետի աշխատանքային այցն Արաբական Միացյալ ԷմիրություններՄեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
17:28 09.07.2025
Երևանում «Ford Transit»-ը շենքի բակային հատվածում վրաերթի է ենթարկել կին հետիոտնիԱյսօր՝ հուլիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Գոռ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 42 շենքի բակային հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Տուժածը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Դեպքի […] ...
17:16 09.07.2025
«Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ` Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ երրորդ անգամ կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս տարվա ֆեստիվառյան քաղաքներն են Արտաշատը, Հրազդանը և Արմավիրը. անցկացման ժամկետները համապատասխանաբար՝ օգոստոսի 23, սեպտեմբերի 13 և սեպտեմբերի 21: Այս մասին այսօր հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Արմենպրես» […] ...
17:10 09.07.2025
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...
17:05 09.07.2025
Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...
17:00 09.07.2025
Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվելՀուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...