17:29 06.09.2018
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի տարածքում՝ Սևանա լճի ափին, հայտնաբերվել է տղամարդու դի, որի ինքնությունն արդեն պարզվել է: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը հավաստել է, որ ջրահեղձվածն այս տարվա օգոստոսի 3-ից Սևանա լճում անհետացած քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանն է, որին ջրափրկարարները, բազմաթիվ ջրասուզումներ կատարելով, որոնում էին օգոստոսին:
Նվեր Շահնազարյանին վերջին անգամ բնակիչները տեսել էին օգոստոսի 3-ի կեսօրին, Արտանիշ գյուղի մոտակայքում՝ ափից 20 մետր հեռավորության վրա, որտեղից էլ նա անհետացել էր:
Նվեր Շահնազարյանը փորձել էր լողալով հետ բերել քամուց լճի խորքերը քշված ռետինե նավակը, որում գտնվել են իր քրոջ զավակները: Հենց այդ ժամանակ էլ ջրահեղձ է եղել: Ջրափրկարարները կարողացել են փրկել անչափահաս երեխաների կյանքը և նրանց անվնաս ափ հասցնել, սակայն չեն գտել Նվերին: Որոնումները շարունակվել են շաբաթներ: «Օրեր առաջ՝ սեպտեմբերի 1-ին, Արտանիշ գյուղի հակադիր ափին, Ծովազարդի տարածքում, գտնվել է տղամարդու դի, որը ոստիկանությունը հանձնել է դատաբժշկական փորձաքննության: Պարզվել է, որ դա հենց Սևանա լճում խեղդված Նվեր Շահնազարյանի մարմինն է: Դին արդեն հանձնվել է ընտանիքին: Այն հայտնաբերվել է ջրահեղձման վայրից ալեկոծության ազդեցությամբ տասնյակ կիլոմետրեր հեռու քշված»,- ասել է Գարիկ Հակոբյանը:
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...
09:40 06.08.2025
Իսահակ Հերցոգ․ 10 օրում Գազա է հասցվել 23,000 տոննա մարդասիրական օգնությունԻսրայելը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար, վերջին 10 օրվա ընթացքում այնտեղ մատակարարվել է 23,000 տոննա օգնություն, ըստ հրեական պետության նախագահ Իսահակ Հերցոգի տրամադրած տվյալների։ «Վերջին 10 օրվա ընթացքում Իսրայելը զգալիորեն բարելավել է Գազայում մարդասիրական իրավիճակը, այնտեղ առաքվել է առնվազն 23,000 տոննա օգնություն, իսկ միայն վերջին 24 ժամվա ընթացքում առաքվել է ևս […] ...