16:00 26.02.2024
Փետրվարի 23-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպել են շուրջ 60 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Միջոցառմանը մասնակցել են նաև Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է լսել ոչ միայն ՆԳ նախարարության ձեռքբերումների, այլև բացթողումների մասին։
Անդրադառնալով նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ Վահե Ղազարյանը մասնավորապես նշել է, որ Ներքին գործերի ձևավորումից հետո ակտիվ բարեփոխումների փուլում է հատկապես Ոստիկանությունը։
Հասարակական ոլորտի ներկայացուցիչներին են ներկայացվել «Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալումը» հետազոտության արդյունքները։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկաներին հորդորել է հետազոտության վերաբերյալ ներկայացնել կոնկրետ առաջարկություններ՝ նշելով, որ դրանք ստանալուց հետո կձևավորվեն աշխատանքային խմբեր, կքննարկվեն և կտրվեն համապատասխան լուծումներ։
Հանդիպման ընթացքում նախարար Վահե Ղազարյանը, անդրադառնալով պարեկային ծառայության գործունեությանը, խոսել է պարեկների բարեվարքության, քաղաքացիների նկատմամբ հարգալից վերաբերմունքի, սրտացավության, հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ նրանց դերակատարության մասին:
Պատասխանելով հետազոտության մասնակցած անձանց ընտրությանը վերաբերող հարցին՝ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ հարցումների ժամանակ հաշվի են առնվել ինչպես պարեկային ծառայության գործունեության հետ անմիջական առնչվող, այնպես էլ ընկալումների ու պատկերացումների որոշակի տեսակետ ունեցող քաղաքացիների կարծիքը։
Դա արվել է հետևյալ նպատակով. մի դեպքում՝ ունենալ ընդհանուր հանրային ընկալում, մյուս դեպքում՝ ստանալ տեղեկատվություն առաջին աղբյուրից։
Անդրադառնալով միգացիոն քաղաքականության ոլորտում հանրային հաղորդակցությանը վերաբերող հարցադրմանը՝ փոխնախարար Սարգսյանը ընդգծել է, որ քայլեր են ձեռնարկվում հանրային հաղորդակցությունն այդ տեսանկյունից լավարկելու նպատակով:
Նա նշել է նաև, որ ոլորտում արդեն իսկ իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ընդգծելով, որ միգրացիոն կառավարումը ռազմավարական առումով նախարարության առաջնահերթություններից է:
Հասարակական կազմակերպությունների հետ հանդիպմանը քննարկվել են նաև թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, ընտանեկան բռնության դեպքերին, ինչպես նաև դպրոցական տեսուչի ինստիտուտին և ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը:
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...