21:09 27.02.2024
Եթե նույնիսկ գլոբալ տաքացումն ամբողջապես դադարի, Եվրոպական Ալպերում սառցի ծավալն ըստ կանխատեսումների, մինչև 2050 թվականը կնվազի 34%-ով։ Այդ մասին ասվում է միջազգային նոր հետազոտությունում, որն անցկացվել է Լոզանի համալսարանի (UNIL Շվեյցարիա) գիտնականների կողմից, ընդ որում, եթե վերջին երկու տասնամյակների ընթացքում դիտվող ջերմաստիճանի աճի միտումը պահպանվի, ապա սառցի կորուստները կարող են մոտենալ ներկայիս ծավալի գրեթե կեսին։ Այս մասին տեղեկություն է տարածել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
2050 թվականին, այսինքն՝ 26 տարի անց, մենք կկորցնենք եվրոպական Ալպերի սառցի ծավալի առնվազն 34%-ը, նույնիսկ, եթե գլոբալ տաքացումը ամբողջությամբ և անմիջապես դադարի: Այսպիսինն է նոր համակարգչային մոդելի կանխատեսումը, որը մշակվել է Լոզանի համալսարանի (UNIL) Երկրի և շրջակա միջավայրի մասին գիտությունների ֆակուլտետի գիտնականների կողմից, Գրենոբլի համալսարանի, Ցյուրիխի դաշնային տեխնոլոգիական բարձրագույն դպրոցի և Ցյուրիխի համալսարանի հետ համագործակցությամբ։
Ըստ այս սցենարի, որը մշակվել է մեքենայական ուսուցման ալգորիթմների և կլիմայական տվյալների կիրառմամբ, տաքացումը 2032 թվականին դադարում է, սակայն սառցադաշտերը շարունակում են կորուստներ կրել «կլիմա-սառցադաշտ» համակարգում իներցիայի պատճառով: Սակայն, կանխատեսումներից այս լավատեսական սցենարը հեռու է ապագայի իրատեսական սցենարից, քանի որ ջերմոցային գազերի արտանետումները շարունակում են աճել ամբողջ աշխարհում:
Հետազոտության մեկ այլ՝ ավելի իրատեսական կանխատեսումը ցույց է տալիս, որ առանց գլոբալ տաքացման զսպման արմատական միջոցառումների ձեռնարկման, վերջին 20 տարիների հալքի միտումը կպահպանվի և Ալպերի սառցի ծավալի գրեթե կեսը (46%) 2050 թվականին փաստացի կանհետանա: Այս թիվը կարող է աճել նույնիսկ մինչև 65%, եթե էքստրապոլյացիա արվի միայն վերջին 10 տարվա ջերմաստիճանի աճը։
Ի տարբերություն ավանդական մոդելների, որոնցով կանխատեսվում են գնահատականները դարի վերջի համար, նոր հետազոտությունը, հրապարակված Geophysical Research Letters-ում, դիտարկում է ավելի կարճ ժամանակահատված, որը թույլ է տալիս տեսնել իրականությունը մեր կյանքի ընթացքում, և այդպիսով խրախուսում գործողությունների։
Արդյո՞ք դեռ ձյուն կտեղա 2038 թվականին, երբ Շվեյցարիան, հնարավոր է ընդունի Օլիմպիական խաղերը: Այս գնահատականները հատկապես կարևոր են, քանի որ կիլոմետրերով սառցի անհետացումը էական հետևանքներ կունենա բնակչության, ենթակառուցվածքների և ջրային պաշարների վրա:
Սցենարների մշակման համար օգտագործվել են մինչև 2022 թվականի տվյալները, որին հաջորդել է բացառիկ շոգ ամառ։ Այդ իսկ պատճառով, լիովին հավանական է, որ իրավիճակը ավելի վատ կլինի, քան այն, ինչ ներկայացնում է համակարգչային մոդելը:
Մոդելավորումն իրականացվել է արհեստական բանականության ալգորիթմների կիրառմամբ։ Գիտնականներն օգտագործել են խորը ուսուցման մեթոդներ, որպեսզի իրենց մոդելին սովորեցնեն հասկանալ ֆիզիկական հասկացությունները և արտահայտեն այն իրական կլիմայական և սառցադաշտաբանական տվյալներով: Մեքենայական ուսուցումը հեղափոխական քայլ է ինտեգրելու բարդ տվյալները մոդելների մեջ: Այս կարևոր քայլը, որը նախկինում հայտնի էր իր բարդությամբ և հաշվարկների վրա ծախսերով, այժմ դառնում է ավելի ճշգրիտ և արդյունավետ, ամփոփել են հետազոտողները։
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...