18:30 27.02.2024
Մադրիդում ապրիլի 22-ին կկայանա Laureus ամենաամյա սպորտային մրցանակաբաշխությունը։ Laureus-ի պաշտոնական կայքում հրապարակվել են բոլոր անվանակարգերի հավակնորդները։
«Տարվա լավագույն մարզիկ». Նովակ Ջոկովիչ (Սերբիա, թենիս), Արման Դյուպլանտիս (Շվեդիա, աթլետիկա), Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, ֆուտբոլ), Նոա Լայլս (ԱՄՆ, աթլետիկա), Լիոնել Մեսի (Արգենտինա, ֆուտբոլ), Մաքս Ֆերստապեն (Նիդերլանդներ, Ֆորմուլա-1)։
«Տարվա լավագույն մարզուհի». Այթանա Բոնմաթի (Իսպանիա, ֆուտբոլ), Շերիկա Ջեքսոն (Ճամայկա, աթլետիկա), Ֆեյթ Քիպյեգոն (Քենիա, աթլետիկա), Միքայելա Շիֆրին (ԱՄՆ, լեռնադահուկային սպորտ), Իգա Սվյոնտեկ (Լեհաստան, թենիս)։
«Տարվա լագագույն թիմ». Ռայդերի գավաթի եվրոպական թիմ (գոլֆ), բասկետբոլի տղամարդկանց Գերմանիայի հավաքական, «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա, ֆուտբոլ), «Ռեդ Բուլ» (Ավստրիա, Ֆորմուլա-1), ֆուտբոլի կանանց Իսպանիայի հավաքական, ռեգբիի տղամարդկանց Հարավաֆրիկյան հանրապետության հավաքական։
«Տարվա առաջընթաց» մրցանակ. Ջուդ Բելինգեմ (Մեծ Բրիտանիա, ֆուտբոլ), Լինդա Կայսեդո (Կոլումբիա, ֆուտբոլ), Քորի Գաուֆ (ԱՄՆ, թենիս), Ցին Հայան (Չինաստան, լող), Ջոշ Քեր (Մեծ Բրիտանիա, աթլետիկա), Սալմա Պարալուելո (Իսպանիա, ֆուտբոլ)։
«Տարվա վերադարձ» մրցանակ. Սիմոնա Բայլզ (ԱՄՆ, սպորտային մարմնամարզություն), Սեբաստյեն Ալե (Կոտ դ’Իվուար, ֆուտբոլ), Կատարինա Ջոնսոն-Թոմսոն (Մեծ Բրիտանիա, աթլետիկա), Սիյա Կոլիսի (ՀԱՀ, ռեգբի), Ջամալ Մյուրեյ (Կանադա, բասկետբոլ), Մարկետա Վոնդրոուշովա (Չեխիա, թենիս)։
«Տարվա լավագույն հաշմանդամ մարզիկ». Սիմոնե Բարլամ (Իտալիա, պարա լող), Դանիլա Չուֆարով (Ուկրաինա, պարա լող), Լուցա Էկլեր (Հունգարիա, պարա աթլետիկա), Դիդե դե Գրուտ (Նիդերլանդներ, պարա թենիս), Նիկոլ Մյուրեյ (Նոր Զելանդիա, պարա հեծանվասպորտ), Մարկուս Ռամ (Գերմանիա, պարա աթլետիկա)։
20:48 17.05.2025
Այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումըԹանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Օրվա կապակցությամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա է գտնվել «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացմանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչորյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ […] ...
20:35 17.05.2025
Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի՝ բանակցությունների արդյունքներով գրավոր հայտարարության մեջ։ «Քարտուղար Ռուբիոն ողջունեց մայիսի 16-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ձեռք բերված բանտարկյալների փոխանակման համաձայնագիրը և փոխանցեց նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը առ […] ...
20:24 17.05.2025
Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններըԵգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուրբաթ օրը Ստամբուլում կայացած բանակցությունները և կողմերին կոչ է անում հետագա քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները… Եգիպտոսն ընդգծում է, որ այդ քայլը հուսադրող զարգացում է»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ […] ...
19:50 17.05.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցություններըԵգիպտոսը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և կողմերին կոչ է արել շարունակել դրանք և ամրապնդել փոխադարձ վստահությունը։ Այս մասին ասված է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հատուկ հաղորդագրության մեջ։ «Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 16-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունները: Կահիրեն երկու կողմերին կոչ է անում շարունակել փոխվստահության ձևավորումը՝ հրադադարի և ձգձգվող հակամարտության […] ...
19:40 17.05.2025
Թրամփը հայտարարել է մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ դրանից հետո կխոսի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Թրամփը հույս է հայտնել, որ Պուտինի և Զելենսկիի հետ բանակցություններից հետո հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ ...