22:19 28.02.2024
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին կոչ է արել երկրում պարբերաբար անցկացվող պաղեստինամետ ցույցերի կազմակերպիչներին դադարեցնել նման միջոցառումները, քանի որ, նրա կարծիքով, դրանց մասնակիցներն այլևս չեն կարող որևէ նոր բան ասել։
«Նրանք ասացին իրենց տեսակետը և դա արեցին շատ-շատ բարձր, ես վստահ չեմ, որ այս՝ երկու շաբաթը մեկ երթերը կշիռ են ավելացնում նրանց փաստարկին: Նրանք իրականում ոչ մի նոր բան չեն ասում», – ասել է նա Times-ին:
Նախարարը խոստովանել է, որ այդ գործողությունները հսկայական ճնշում են գործադրել բրիտանական ոստիկանության վրա ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Լոնդոնից դուրս։ Ինչպես նշում է թերթը, Լոնդոնի ոստիկանության հանձնակատարի օգնական Մեթ Թվիսթը պնդում է, որ պաղեստինամետ բողոքի ցույցերը հանգեցրել են իրավապահ համակարգի ամենամեծ լարմանը 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերից ի վեր։
«Մեծ Բրիտանիայի կառավարության դիրքորոշումը մանրակրկիտ դիտարկված է և պրագմատիկ: Մենք բացարձակապես պարզ ենք եղել, և ի վերջո, սա եղել է Միացյալ Թագավորության կառավարության երկարամյա դիրքորոշումը, մենք ցանկանում ենք տեսնել կայուն երկու պետությունների ստեղծում», – ասել է նախարարը:
ՆԳՆ ղեկավարը հավելել է նաև, որ կառավարությունը կքննարկի բողոքի ակցիաների անցկացման կանոնների փոփոխության հարցը՝ կազմակերպիչներին պարտավորեցնելով ոչ ուշ, քան վեց օր առաջ տեղեկացնել ոստիկանությանը։
22:49 23.06.2025
Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքըՔուվեյթը փակել է իր օդային տարածքը, այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին նշվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ։ «Երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է որպես նախազգուշական միջոց, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից մինչև հետագա ծանուցում։ Այս որոշումը կայացվել է վերջին տարածաշրջանային զարգացումների ֆոնին առավելագույն […] ...
22:44 23.06.2025
Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի խնդրի ՆԱՏՕ-ին քննարկել Իրանի դեմ գործողությանը մասնակցելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լեհական TVP Info հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ չեմ, որ նման հնարավորություն գոյություն ունի», – պատասխանել է Ռյուտեն լրագրողի հարցին։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց […] ...
22:33 23.06.2025
Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge CupՏաշքենդում ավարտված World Challenge Cup սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում Ռոբերտ Գյուլումյանը մարզագործիքի վրա վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Ավելի վաղ Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել, Արմեն Պետրոսյանն էլ գետնային վարժություններում՝ բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականն այս մրցաշարում նվաճել է երեք մեդալ: ...
22:21 23.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանումՊատմական այց. այսպես գնահատվեց Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկեց հայ-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տեղի ունեցող գործընթացները: Այդ այցելությանն ու բանակցությունների արդյունքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:13 23.06.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 75.831 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: ...