17:39 28.02.2024
Փետրվարի 27-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շախմատի միջհիմնարկային մրցաշար, որին մասնակցել է 22 դատապարտյալ, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, «Արթիկ», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներից։
Մրցաշարին ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, նրա առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ՖԻԴԵ-ի վարպետ, մարզիչ Տիգրան Գասպարյանը և այլ հյուրեր։
Ամբակում Գրիգորյանը հաղթանակ է մաղթել մասնակիցներին՝ ակնկալելով տարեցտարի առավել բարձր արդյունքներ, որոնք, ըստ Ծառայության պետի, կարող են գրանցվել հատկապես թիմի անդամների հմտությունների, կարողությունների և մտային ուժի ու ճկունության միավորումից։
Միջհիմնարկային մրցաշարի արդյունքում հաղթող են ճանաչվել դատապարտյալներ Ա․ Չատինյանը՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից, Ա․ Ասրյանը՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկից, Ա․ Հովհաննիսյանը, Հ․ Աբաջյանը, Կ․ Բերբերյանը և Մ․ Սարգսյանը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։
Նշված 6 դատապարտյալները կներկայացնեն Հայաստանի Հանրապետությունը հոկտեմբերին կայանալիք դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը։ Իսկ մինչ այդ՝ նրանց հետ աշխատելու են և պատրաստելու առաջնությանը ՖԻԴԵ-ի լավագույն մարզիչները։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում20:48 17.05.2025
Այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումըԹանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Օրվա կապակցությամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա է գտնվել «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացմանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչորյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ […] ...
20:35 17.05.2025
Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի՝ բանակցությունների արդյունքներով գրավոր հայտարարության մեջ։ «Քարտուղար Ռուբիոն ողջունեց մայիսի 16-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ձեռք բերված բանտարկյալների փոխանակման համաձայնագիրը և փոխանցեց նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը առ […] ...
20:24 17.05.2025
Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններըԵգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուրբաթ օրը Ստամբուլում կայացած բանակցությունները և կողմերին կոչ է անում հետագա քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները… Եգիպտոսն ընդգծում է, որ այդ քայլը հուսադրող զարգացում է»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ […] ...
19:50 17.05.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցություններըԵգիպտոսը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և կողմերին կոչ է արել շարունակել դրանք և ամրապնդել փոխադարձ վստահությունը։ Այս մասին ասված է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հատուկ հաղորդագրության մեջ։ «Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 16-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունները: Կահիրեն երկու կողմերին կոչ է անում շարունակել փոխվստահության ձևավորումը՝ հրադադարի և ձգձգվող հակամարտության […] ...
19:40 17.05.2025
Թրամփը հայտարարել է մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ դրանից հետո կխոսի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Թրամփը հույս է հայտնել, որ Պուտինի և Զելենսկիի հետ բանակցություններից հետո հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ ...