11:30 29.02.2024
Փետրվարի 25-ին Երևանում կայացավ «Mixfight 55» MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարը, որը համարվում է նաև UFC fight pass։ Փաստենք, որ նման ծավալի խոշոր ու լուրջ մրցաշար Հայաստանում տեղի ունեցավ առաջին անգամ։ Մրցաշարի գլխավոր մենամարտում հանդես եկավ սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։ Այս անգամ հայ մարզիկը մենամարտեց ընդդեմ ուզբեկ մարզիկ Գիազ Մագամբոեվի։
Ունանյան-Մագամբոեվ մենամարտն ավարտվեց երկրորդ ռաունդում՝ Կամոյի հաղթանակով։ Ողջ մարտի ժամանակ հայ մարզիկն ավելի ակտիվ էր ու դիպուկ քան՝ Մագամբոեվը։ Արդյունքում, գեղեցիկ հարվածով Ունանյանը նոկաուտի ենթարկեց ուզբեկ մրցակցին։
Ի դեպ, այս մրցաշարից առաջ Ունանյանը մեկնել էր Դուբայ՝ մարտից առաջ մարզավիճակն ավելի ամրապնդելու համար։
Մեզ հետ զրույցում Կամոն հավաստիացրեց, որ մենամարտից հետո լուրջ վնասվածքներ չունի։ Նրա դիտարկմամբ մարտը շատ հաջող է ընթացել։
MMA մարզաձևում սա Կամո Ունանյանի 6-րդ անընդմեջ հաղթանակն էր։ Վերջինը՝ համարվում է մեծ քայլ, որի շնորհիվ հայ մարզիկի համար ճանապարհ հարթվեց դեպի այլ խոշոր միջազգային մրցաշարեր։
«Մարտ ամսվա կեսերին պատրաստվում եմ մեկնել Մոսկվա, որտեղ կրկին ողնաշարի վիրահատության կենթարկվեմ։ Իսկ մի քանի ամիս անց, ապաքինվելուց հետո, անպայման կունենամ մարտեր ավելի տիտղոսակիր մարզիկների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ մեր երկրի սահմաններից դուրս»,- առաջիկա անելիքների մասին խոսելիս ասաց Կամո Ունանյանը։
Հիշեցնենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում MMA մարզաձևում սա Կամո Ունանյանի 6-րդ գերազանց հաղթանակն էր, որից 5-ը հայ մարզիկն ավարտել է մրցակիցների հանդեպ բացարձակ առավելությամբ։ Այս հաղթանակն էլ բացառություն չէր կրկին ավարտվեց նոկաուտով։
Ունանյանը MMA մարզաձևով սկսել է զբաղվել 2023 թվականից և արդեն գրանցել է 6 հաղթանակ ու ոչ մի պարտությունը։
Հայաստանի կարատեի միության լրատվական
16:13 18.05.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերին21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում15:55 18.05.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՄայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
15:23 18.05.2025
Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջԻրանի վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության հակասական հայտարարությունները միջուկային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի բարդացման պատճառն են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի՝ նոր միջուկային համաձայնագրի հասնելու համար, հավելելով, որ եթե դա չանի, «ինչ-որ վատ բան կպատահի»։ «Մեր երկրի արտաքին գործերի նախարարը […] ...
14:57 18.05.2025
Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, կիրակի երեկոյան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Արտաքին գործերի նախարար Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը», – ասել է աղբյուրը։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ […] ...
14:30 18.05.2025
ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ ՌուբիոԱՄՆ-ն չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել ուկրաինական հակամարտության կարգավորման համար, ցանկանում է առաջընթաց գրանցել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք չենք ուզում լինել անվերջ բանակցությունների գործընթացում։ Անհրաժեշտ է առաջընթաց, քայլ առաջ։ Եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք ստանանք երկու կողմերի կողմից պատրաստված փաստաթուղթ, որը ցույց կտա, […] ...
13:58 18.05.2025
Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունըՌուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը, իր անվտանգության ապահովումը և ռուսախոս ուկրաինացիների շահերի պաշտպանությունը։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը բավարար ուժ ունի պատերազմն ավարտելու ցանկալի արդյունքով։ «Այդ արդյունքն այս ճգնաժամը առաջացրած պատճառների վերացումն է, երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանների […] ...
13:35 18.05.2025
Ռուբիո. Ռուսաստանը պատրաստելու է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ՝ հրադադարի պահանջներովԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցից հետո, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստում է փաստաթուղթ՝ Ուկրաինայում հրադադարի պահանջներով։ «Մենք քննարկեցինք մի շարք հարցեր։ Նա ինձ բացատրեց, որ Ռուսաստանը կպատրաստի մի փաստաթուղթ, որը կպարունակի հրադադարի պահանջները, որոնք կհանգեցնեն ավելի ընդլայնված բանակցությունների։ Նա հեռախոսով ասաց, որ իրենք աշխատում են գաղափարների և պահանջների […] ...