19:06 29.02.2024
Կատալոնական «Բարսելոնան» կողմնորոշվել է թիմի նոր գլխավոր մարզչի թեկնածուների հարցում, Diario Sport-ը։
Իսպանիայի չեմպիոնի կարճ ցուցակում են Թոմաս Տուխելը («Բավարիա»), Ռոբերտո Դե Ձերբին («Բրայթոն»), Յուլիան Նագելսմանը (Գերմանիայի հավաքական) և Գերմանիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։ Գերմանացի մասնագետները դեմ չեն գլխավորել «Բարսելոնան»։
Կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ երկար մտածել և վերջնական որոշում կկայացնի ապրիլին։ Առաջիկայում «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կսկսի բանակցել մարզիչների հետ։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն ավելի վաղ հայտարարել էր, որ այս մրցաշրջանի վերջում հեռանալու է թիմից:
14:53 17.05.2025
Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջԿենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում: Ուղերձում, վարչապետը նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին, […] ...
14:45 17.05.2025
Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված […] ...
14:40 17.05.2025
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցերՀայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ ներկայացնելով մանրամասներ տեղի ունեցած հանդիպումից։ «Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում (IPIS)»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին […] ...
14:30 17.05.2025
Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա առթիվ. «Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական սկզբունքներին ընդհանուր հանձնառությունը և ակնկալում է խորացնել համագործակցությունը Նորվեգիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով: Խաղաղություն և բարգավաճում ենք մաղթում Նորվեգիայի բարեկամ ժողովրդին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: ...
14:20 17.05.2025
Հրդեհ Վանաձոր քաղաքում․ փրկարարները շենքից տարհանել են 15 բնակչիՄայիսի 17-ին՝ ժամը 09:27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների […] ...