11:48 01.03.2024
Երեկ՝ փետրվարի 29-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձանց միջև վիչ է տեղի ունեցել, որի ժամանակ 3 հոգի դանակահարվել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Նուբարաշեն են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները: Կարճ ժամանակ անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի: էրեբունու ոստիկանները կարճ ժամանակում պարզում են, որ նրանք տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողներին բժիշկները հայտնում են, որ վիրավորները գտնվում են հետազոտման մեջ և չեն կարող կատարվածի մասին բացատրություններ տալ:Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, ոստիկանության էրեբունու բաժնի, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները պարզել են, որ վիրավորները Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ 21-ամյա Մանվել Հ.-ն է, 21-ամյա Սամվել Պ-ն է, և 24-ամյա Արթուր Գ-ն: Նշված անձինք եղել են էրեբունի բժշկական կենտրոնում, իսկ այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
«Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկաններն ու պարեկները ի վերջո պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր:
Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ ժամը 20:30-ի սահմաններում Նուբարաշեն 11 փողոցի վերջնամասում Սամվել Հ.-ն ավտոմեքենան կանգնեցնելու հարցի շուրջ վիճաբանել է Նուբարաշենի բնակիչ 17-ամյա Հայկ Փ.-ի հետ, որից հետո արդեն ժամը 21:00-ի սահմաններում վերջիններիս միջև վիճաբանությունը շարունակվել է արդեն Նուբարաշենի 9-րդ փողոցում գործող ավտոլվացման կետում, իսկ արդեն 22:00-ի սահմաններում Նուբարաշենի 6-րդ փողոցի 130 շենքի բակում Սամվել Հ.-ի հոր՝ Արման Հ.-ի հետ վիճաբանել են Մանվել Հ.-ն է, Սամվել Պ-ն է, և Արթուր Գ-ն, որի ժամանակ Սամվել Հ.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել նշված անձանց: Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչաան շրջանների քննչական բաժնի խումբը: Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալ Սամվել Հ.-ին, և տեղափոխել ոստիկանության էրեբունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Դեպքի փաստով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
21:25 23.05.2025
Անահիտ Մանասյանը մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի» Վերջին զանգի միջոցառմանըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 23-ին մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի աշակերտների «Վերջին զանգին» նվիրված «Լռության լուսե թռիչք» խորագրով միջոցառմանը: Կրթահամալիրի շրջանավարտները հանդես են եկել համերգային ծրագրով, ներկայացրել բեմադրություն: Երիտասարդներին իրենց ելույթներով շնորհավորել են սիրված արտիստները: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանը նշել է, որ գիտելիքը մարդու ամենաարժեքավոր և անփոխարինելի հարստությունն է, […] ...
21:16 23.05.2025
Սյունիքում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներՍյունիքի մարզում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ: «Հորիզոնի» նկարահանող խումբը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ երկու օր եղել է Սյունիքի մարզում, հետևել շինաշխատանքներին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
21:06 23.05.2025
ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմից» մեդալների պակասի համարՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներողություն է խնդրել «Տոտենհեմ» ակումբից 2024/2025 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակչի պարգևատրման արարողության ժամանակ մեդալների պակասի համար։ Թիմի ավագ Սոն Հյոն Մինը ու ևս երկու խաղացողներ մեդալ չէին ստացել՝ կազմակերպչական բացթողման պատճառով։ Սոնը գավաթը բարձրացրել էր առանց մեդալի։ «Ցավով նշում ենք, որ պարգևատրման ժամանակ բեմում բավարար մեդալներ չեն եղել՝ խաղացողների թվի անսպասելի անհամապատասխանության պատճառով։ […] ...
20:54 23.05.2025
Փրկարարները գտել են որոնվող քաղաքացունՄայիսի 23-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի բնակիչներից մեկն անհետացել է «Եղնիկասար» կոչվող հանդամասում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության […] ...
20:45 23.05.2025
Լավրով. Ռուսաստանը պատրաստ է ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, ռազմագերիների փոխանակումից հետոՌուսական կողմը պատրաստ կլինի Ուկրաինային ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, հենց որ ռազմագերիների փոխանակումն ավարտվի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան այժմ ակտիվորեն աշխատում է պայմանավորվածությունների երկրորդ մասի վրա, որը նախատեսում է կողմերից յուրաքանչյուրի կողմից փաստաթղթի նախագծի պատրաստում, որտեղ ուրվագծվում են «կայուն, երկարաժամկետ, համապարփակ կարգավորման համաձայնագրի […] ...
20:34 23.05.2025
ՃՏՊ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՄայիսի 23-ին, ժամը 12:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...