Մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

22:37 02.03.2024

Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի ընծայաբերմամբ մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։

 

Այդ նշանակալի իրադարձությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, բարերարներ, Մատենադարանի՝ տարբեր տարիների նվիրատուներ։

«Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության ընթացքում ներկայացվել են խոշոր նվիրատուների՝ Մատենադարանին ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ։

 

Օրվա խորհրդի ամբողջացումը նշանավորվել է ևս մեկ մեծարժեք մատյանի վերադարձով. բարերար Վահե Բադալյանը Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը ընծայաբերել է Մատենադարանին։

Այս առիթով նվիրատուին շնորհվել է «Մատենադարանի բարերար» առաջին Ոսկե մեդալը, որը հանձնվել է բարերարի որդուն՝ Ռոման Բադալյանին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով Մատենադարանի նշանակությունը մեր երկրի գիտամշակութային և կրթական կյանքում, ընդգծել է, որ այն մշտապես վերարժևորելու անհրաժեշտություն ունի։

«Մատենադարանը, իսկապես, հավաքական ջանքի համախմբում է։ Այն բազմաթիվ մարդկանց և նրանց նվիրումի, սրտացավության և հավաքչության արդյունք է։ Այստեղ մեկտեղվում են պետության, անհատների, մասնավորի ջանքերը, ու սա կարծում եմ՝ ցույց է տալիս այն նշանակությունը, որ Մատենադարանն ունի՝ կարողանալով համախմբել ու միավորել»։

 

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 65-ամյակը լավ առիթ է, որպեսզի հետ նայենք, հասկանանք՝ ինչ ճանապարհ ենք անցել և նաև՝ ուր ենք գնում․ «Այսօր Մատենադարանն անընդհատ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով, որով էլ ավելի է մեծանում այս կառույցի նշանակությունն ու դերը ներկա մարտահրավերների պայմաններում։ Մատենադարանն առաջ է գնում և իր հետևից տանում նաև այն կարևոր ուղղության զարգացումը, ինչպիսին հայագիտությունն է»։

 

 

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդգծել է՝ տարիների ընթացքում ձեռագրի նվիրաբերումը վերաճել է հայության գոյահաստատման յուրահատուկ ակտի։ Նրա գնահատմամբ՝ Մատենադարանի նվիրատուներին՝ անկախ բնակավայրից ու տարիքից, զբաղմունքից ու մասնագիտությունից՝ հոգևորական, գիտնական, թե քաղաքական այր, միավորում է հավաքչականության բնազդն ու գիտակցումը․ «Մատյանի ընծայաբերումով յուրաքանչյուր հայ՝ գիտակցաբար, թե՛ ենթագիտակցորեն, մեկտեղում է իր հոգևոր հայրենիքի աշխարհասփյուռ բեկորները։ 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության աջակցությամբ Մատենադարանը ձեռք բերեց 1405 թվականին գրված Առբերդի Ավետարանը։ Մատենադարանում աշխատող մարդու համար չկա ավելի մեծ տոն, քան մատյանի տունդարձը»:

Արա Խզմալյանը նաև տեղեկացրել է ՝ այս տարի Մատենադարանը նախատեսում է հատուկ ցուցադրություն, որտեղ կներկայացվեն վերջին մեկ տարվա արժեքավոր ձեռագրական համալրումները:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

10:35 10.07.2025

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։   ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

10:25 10.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP