08:12 05.03.2024
Չինաստանը պետք է համակողմանիորեն ուժեղացնի ռազմական ուսուցումն ու մարտական պատրաստվածությունը 2024 թվականին՝ համաձայն 2024 թվականի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի։
«Անհրաժեշտ է համակողմանի ամրապնդել ռազմական պատրաստությունը և մարտական պատրաստությունը, ակտիվորեն իրականացնել մարտական պատրաստություն իրական մարտական գործողությունների նմանակման պայմաններում և վճռականորեն պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացման շահերը»,-ասվում է զեկույցում։
Փաստաթղթում ընդգծվում է Չինաստանում ժամանակակից ռազմական հրամանատարության և կառավարման համակարգի ձևավորման, ինչպես նաև ազգային պաշտպանության զարգացմանն ուղղված խոշոր նախագծերի իրականացման տեմպերի արագացման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ բոլոր մակարդակների կառավարությունները պետք է լիարժեք աջակցություն ցուցաբերեն ազգային պաշտպանության և զինված ուժերի կառուցմանը։
«Կարևոր է ամրապնդել երկրի ինտեգրված ռազմավարական համակարգը և հարակից կարողությունների զարգացումը, պաշտպանական գիտության, տեխնոլոգիայի և արդյունաբերության համակարգի օպտիմալացումը, ինչպես նաև դրանց տեղակայումը, ուժեղացնել պաշտպանական կրթությունը, պաշտպանական մոբիլիզացիան և պահեստազորային ուժերի ստեղծումը»,-նշվում է զեկույցում։
Երեքշաբթի օրը Պեկինում բացվել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ 14-րդ Ազգային ժողովրդական կոնգրեսի (ԱԺԿ) երկրորդ նստաշրջանը, որը կտևի մինչև մարտի 11-ը։
Առաջիկա յոթ օրվա ընթացքում ամբողջ երկրից շուրջ 3 հազար պատվիրակներ կլսեն կառավարության հաշվետվությունը 2023 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կատարման վերաբերյալ, կլսեն և կհաստատեն 2024 թվականի համանման պլանի նախագիծը և կենտրոնական և տեղական բյուջեների նախագծերը։
11:37 10.07.2025
Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետոԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...
11:25 10.07.2025
Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնելՄիացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...
11:13 10.07.2025
«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...
11:00 10.07.2025
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։ ...
10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...
10:35 10.07.2025
Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։ ...