Վերջին մեկ օրում գրանցվել է 10 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Վերջին մեկ օրում գրանցվել է 10 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:27 05.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 4-5-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 4, սառը զենքի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 3-ական, խուլիգանության ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 2-ական, ավազակության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, դատական ակտը չկատարելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԷՄԳ ղեկավարը կարևոր է համարում ԱՄՆ-Իրան միջուկային երկխոսության շարունակությունը

16:21 24.05.2025

ԱԷՄԳ ղեկավարը կարևոր է համարում ԱՄՆ-Իրան միջուկային երկխոսության շարունակությունը

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն շփումները իրանական միջուկային հարցի շուրջ, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է լուրջ ճգնաժամ, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Մենք պետք է համոզվենք, որ երկխոսությունը շարունակվում է։ Որովհետև եթե կողմերը ասեն, որ այլևս չեն ցանկանում խոսել միմյանց հետ, ապա իրավիճակը լուրջ կլինի», – ասել […] ...

Ֆիդանը Մոսկվայում  կհայտարարի Ուկրաինայի շուրջ բանակցություններում միջնորդելու Թուրքիայի պատրաստակամության մասին

16:09 24.05.2025

Ֆիդանը Մոսկվայում կհայտարարի Ուկրաինայի շուրջ բանակցություններում միջնորդելու Թուրքիայի պատրաստակամության մասին

Մայիսի 26-27-ը Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի ղեկավարության հետ կքննարկի Ուկրաինայում կարգավորման հարցերը և կրկին կհայտարարի Անկարայի պատրաստակամության մասին՝ հանդես գալ որպես միջնորդ խաղաղության բանակցություններում։ Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։ Ֆիդանը Ռուսաստանի Դաշնություն կայցելի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ «Մոսկվայում կայանալիք բանակցությունների […] ...

Քրիստիան Ռոմերոն` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

15:51 24.05.2025

Քրիստիան Ռոմերոն` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի ավարտված խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ռոմերոն լոնդոնյան ակումբի կազմում 2024/25 մրցաշրջանում Եվրոպա լիգայում մասնակցել է 7 խաղի, որոնցից 6-ը՝ փլեյ-օֆֆ փուլում։ 2022թ. աշխարհի չեմպիոնը նաև ճանաչվել էր Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ: Վճռորոշ խաղում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել […] ...

Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է

15:37 24.05.2025

Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է

Մայիսի 24-ին, ժամը 10:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի կցորդիչով […] ...

Guardian. Եվրոպան վախենում է, որ Թրամփը կարող է «լքել» Ուկրաինան

15:25 24.05.2025

Guardian. Եվրոպան վախենում է, որ Թրամփը կարող է «լքել» Ուկրաինան

Եվրոպացի դիվանագետները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհրաժարվի Ուկրաինայից և կկենտրոնանա Ռուսաստանի հետ տնտեսական գործընկերության վրա։ Այս մասին հայտնել է բրիտանական The Guardian թերթը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները, ովքեր հույս ունեին, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կկիրառի Մոսկվայի նկատմամբ, ընկճված և նույնիսկ զայրացած են զգացել Թրամփի՝ մայիսի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի […] ...

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող դրույթներ․ քաղաքապետարանը կբողոքարկի

15:17 24.05.2025

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող դրույթներ․ քաղաքապետարանը կբողոքարկի

2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ «Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ ...

BACK_TO_TOP