22:39 08.03.2024
Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿO-ին` պահանջելով Հայաստան դիտորդական առաքելություն գործուղել: Դիտորդների նպատակը, ըստ Իլհամ Ալիևի, պետք է լինի ադրբեջանական հուշարձանների զարգվածային ոչնչացման փաստի արձանագրումը:
Ադրբեջանական ո՞ր հուշարձանների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այն մասին, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է նման պահանջով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մինչ այդ էլ տեղեկություն ունեինք, բայց այսօր դա հաստատեց անձամբ նախագահ Ալիևը:
Բաքվում այսօր իր աշխատանքն է սկսել իսլամաֆոբիային նվիրված միջազգային կոնֆերանսը, և ահա այդ կոնֆերանսի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Ալիևն ասում է, որ Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և առաջարկել է Հայաստան գործուղել տեխնիկական առաքելություն, որը պետք է ծանոթանա Հայաստանում իսլամնական, պատմական ու մշակութային ժառանգության ոչնչացման փաստերին: Նա մեղադրել է, որ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար ոչնչացնում են մասնավորապես ադրբեջանական պատմական ժառանգությունը:
Ադրբեջանում վաղուց էին հավակնություններ ներկայացնում Հայաստանում առկա պարսկական կամ թուրքմենական պատմական հուշարձաններին, հավանաբար նաև Ալիևը նկատի ունի այն շիա մզկիթները, որոնցից մի քանիսը խորհրդային շրջանում իսկապես քանդվել են, որևէ պատմական կամ ճարտարապետական արժեք չունեն, բայց հիշեցնեմ՝ նույն այդ շրջանում, որ պայքարում էին կրոնի դեմ, ոչնչացվել են նաև բազմամյա պատմություն ունեցող մշակութային և պատմական մեծագույն արժեք ունեցող հայկական վանքեր և տաճարներ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ է թաքնվում Ալիևի այդ դիմումի հետևում, և ինչո՞ւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի համարձակվում սկզբունքայնություն ցուցաբերել այդ հարցում:
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...