11:47 07.09.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը «PicsArt» ընկերություն կատարած այցի ընթացքում պատմեց, որ երիտասարդ տարիքում՝ դեռ խորհրդային տարիներին, ինքը նույնպես զբաղվում էր նույնատիպ ծրագրավորմամբ։ Նախագահը նշեց, որ երբ 1985 թվականին Բրիտանիայից վերադառնալիս իր հետ անհատական համակարգիչ էր բերել, դա միակն էր Հայաստանում։
«Այնքան «մեկ հատ» էր, որ Հայաստանի վարչապետը (այն ժամանակ Ֆադեյ Սարգսյանն էր) մեր տուն էր գալիս այդ հրաշքը տեսնելու։ Եվ այդ հրաշքը մոնոխրոմ մոնիտոր ուներ, մեծ համակարգիչ էր, և շատ տպավորիչ Hard Drive ուներ՝ 15 մեգաբայթ», – պատմեց Արմեն Սարգսյանը։
15:45 06.05.2025
Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցըՀՀ ԱԺ մայիսի 6-ի հերթական նիստում քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Ելույթում Աշոտ Հայրապետյանը ներկայացրել է ԲԴԽ գործառույթների իրականացման, արդարադատության արդյունավետության բարձրացման եւ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման համար […] ...
15:35 06.05.2025
Պեկինը և Բրյուսելը պետք է ավելի մեծ ներդրում ունենան համաշխարհային խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման գործում․ Սի ԾինփինՉինաստանը և ԵՄ-ն պետք է համատեղ առաջ մղեն բազմաբևեռ աշխարհը և դեմ լինեն միակողմանի ահաբեկմանը։ Այս մասին նշել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված շնորհավորական հեռագրում՝ Չինաստանի և ԵՄ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի կապակցությամբ։ «Չինաստանը և ԵՄ-ն պետք է պաշտպանեն բազմակողմանիությունը, պաշտպանեն […] ...
15:21 06.05.2025
Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանըՀունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է ցուցահանդեսի՝ Հայաստանի Հանրապետության տաղավար և հանդիպել ներկայացված ընկերությունների ներկայացուցիչներին: ...
15:17 06.05.2025
ԱԺ-ն մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքագծի քննության նպատակով ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկըԱզգային ժողովը մերժեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկը՝ ստեղծել ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ քննելու ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջարկին կողմ է քվեարկել 28, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ արտահայտվեց նախաձեռնությանը՝ նշելով, որ նման հանձնաժողովը գործունակ չի լինի և կարող է խոչընդոտել մշտական էթիկայի հանձնաժողովի […] ...
15:09 06.05.2025
Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԻԻՀ-ում գտնվող անձն առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է ՀՀ, որի մի մասը նախատեսված […] ...