Արցախի նախկին նախագահին Բաքվի բանտում ստիպել են հարցազրույց տալ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+12.09 oC

Արցախի նախկին նախագահին Բաքվի բանտում ստիպել են հարցազրույց տալ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը

22:40 11.03.2024

Ադրբեջանում հայտնել են, որ ցուցադրվելու է  Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը: Հարցազրույցից որոշ կադրեր են հեռարձակել:

Ի՞նչ է հայտնի հարցազրույցի մասին:  Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։

«Քիչ բան է հայտնի։ Գիտենք, որ հարցազրույցը Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունն է արել: Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ նման հարցազրույց է արվել նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի հետ: Թե արդյոք Արցախի մյուս նախկին առաջնորդների հետ նույնպես նման  հարցազրույցներ արվել են կամ արվելու են, հայտնի չէ:

Հարցազրույցը ցուցադրվելու է պետական հեռուստաընկերության «Շաբաթը» կոչվող վերլուծական հաղորդման շրջանակներում: Որոշ տեղեկություններով՝ այսօր երեկոյան է ցուցադրվելու, այլ տեղեկությունների համաձայն՝ կիրակի օրը:

Հարցերը, բովանդակությունն առայժմ հայտնի չեն. այն ինչ ցուցադրել են, ընդամենը շատ փոքր տեսահատված էր բովանդակության մասին, որից որևէ պատկերացում չենք կարող ունենալ և նաև հայտնի չէ, թե ինչ լեզվով է արվել այդ հարցազրույցը: Չի բացառվում, որ նախկին նախագահին ստորացնելու նպատակով ստիպել են խոսել ադրբեջաներեն, գիտենք, որ նա այդ լեզվին տիրապետում է:

Այսինքն՝ պետք է պատրաստ լինենք լսել այդ հարցազրույցում մեզ համար անցանկալի, տհաճ բաներ, բայց չպետք է շտապենք գնահատականներ տալ, զայրույթ արտահայտել, քանի որ գիտակցում ենք, թե ինչ հոգեբանական և միգուցե նաև ֆիզիկական ճնշման հետևանքով է արվել այդ հարցազրույցը:

Գիտենք, թե սովորաբար այդ հարցազրույցներն ինչից հետո են լինում, ինչի հետևանք են լինում, ուստի չպետք է դատապարտենք ոչ մեկին՝ գիտակցելով թե ինչ պայմաններում է այդ ամենն արվում և  իրականում ինչ նպատակ է հետապնդում ադրբեջանական քարոզչական մեքենան՝ այդ հարցազրույցն անելով»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ընդունված կանոնների խախտում չէ՞, երբ ռազմագերուն ստիպում են հարցազրույց տալ:  Ի՞նչ է հայտնի Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին առաջնորդների վիճակի մասին, և միջազգային արձագանքը կարո՞ղ է օգնել նրանց ազատ արձակելու խնդրի լուծմանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի նավն ավարտել է Իրանի առաջին ռազմածովային առաքելությունը հարավային կիսագնդում

23:59 18.05.2024

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի նավն ավարտել է Իրանի առաջին ռազմածովային առաքելությունը հարավային կիսագնդում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը, ավարտել է իր առաքելությունը, որի ընթացքում առաջին անգամ հատել է հասարակածն ու մտել Հարավային կիսագնդի ջրերը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրին։ «Շահիդ Մահդավին առաքելություն է իրականացրել Հնդկական օվկիանոսում 39 օր շարունակ»,-հրամանատարի խոսքերը մեջբերել է իրանական Tasnim […] ...

Ռաֆահի բնակիչների գրեթե կեսը լքել են իրենց տները Իսրայելի գործողության պատճառով

23:52 18.05.2024

Ռաֆահի բնակիչների գրեթե կեսը լքել են իրենց տները Իսրայելի գործողության պատճառով

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի բնակիչների գրեթե կեսը ստիպված են եղել լքել իրենց տները մայիսին այնտեղ իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկի պատճառով։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։ «Ռաֆահի 800,000 բնակիչների գրեթե կեսը կրկին շարժման մեջ է, քանի որ մայիսի 6-ին իսրայելական ուժերը այդ […] ...

Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

23:34 18.05.2024

Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շոշափվել են երկկողմ համագործակցության և տարբեր ձևաչափերով առաջիկա շփումների որոշ հարցեր։ Հաստատվել է ռուս-ղազախական դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ հանձնառությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել

23:12 18.05.2024

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել՝ նախազգուշացնելով հրետակոծության սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Սա, օրվա սկզբից ի վեր, Իսրայելի հարավում օդային հարձակման մասին ահազանգի առաջին հաղորդումն է։ Օրվա ընթացքում բանակը բազմիցս հայտնել է երկրի հյուսիսում հրետակոծության սպառնալիքի մասին։ Աշկելոնը Գազայի հատվածին ամենամոտ իսրայելական ամենամեծ քաղաքն է։ Դրա […] ...

Գիտնականներն անվանել են մարդկանց համար արևային բռնկումների վտանգավոր հետևանքները

23:01 18.05.2024

Գիտնականներն անվանել են մարդկանց համար արևային բռնկումների վտանգավոր հետևանքները

Արեգակի վրա անսովոր հզոր բռնկումները ոչ միայն գունավոր բևեռափայլեր են առաջացնում Երկրի վրա, այլև ուղղակի վտանգ են ներկայացնում նրա բնակիչների համար: Այս մասին խոսել են Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) փորձագետները, հայտնում է Phys.org պորտալը՝ վկայակոչելով Agence France-Presse (AFP) լրատվական գործակալության տվյալները։ Փորձագետների կարծիքով՝ գեոմագնիսական փոթորիկների առողջության վրա բացասական ազդեցությունը կապված է արևային ճառագայթման հետ: Դրա […] ...

Չինական հետախուզությունը տիեզերական ոլորտում լրտեսություն է բացահայտել․ China Morning Post

22:44 18.05.2024

Չինական հետախուզությունը տիեզերական ոլորտում լրտեսություն է բացահայտել․ China Morning Post

Չինաստանի Գլխավոր հետախուզական գործակալությունը հայտնել է, որ վերջին տարիներին հայտնաբերել է տիեզերական լրտեսության մի քանի դեպք։ Այս մասին գրում է South China Morning Post-ը՝ հիմնվելով ՉԺՀ-ի պետական ​​անվտանգության նախարարության տվյալների վրա։ Նշվում է, որ նախարարությունը բացահայտել է օդատիեզերական ոլորտում լրտեսության բազմաթիվ դեպքեր՝ բացահայտելով որոշ երկրների հետախուզական ծառայությունների գործողությունները։ Ընդգծվում է, որ տվյալների արտահոսքը կանխվել է։ […] ...

BACK_TO_TOP