22:30 14.03.2024
Էրդողանը նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կարող է երրորդ անգամ առաջադրել: Այդ մասին երեկ հայտարարել են Թուրքիայում իշխող կուցակցության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Սահմանադրությունը թույլ տալի՞ս է, որ նույն անձը երրորդ անգամ առաջադրվի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Իսկապես, սահմանադրության մեջ հստակ է ասվում այն մասին, որ նույն անձը ավելի քան երկու անգամ առաջադրվելու իրավունք չունի: Գիտենք, որ Էրդողանը սահմանադրության ընդունվելուց հետո երկրորդ անգամ նախագահ ընտրվեց 2023թ.-ի մայիսին: Դա նշանակում է, որ 2028թ.-ին այլևս առաջադրվելու իրավունք չպետք է ունենա: Ընդ որում նա էլ է այդ մասին բացահայտ արտահայտվել:
Վերջերս Էրդողանն ասել էր, որ գալիք մունիցիպալ ընտրություններն իր քաղաքական կարիերայի վերջին էլեկտորալ գործընթացն է լինելու: Իսկ իշխող կուսակցությունում շտապեցին ասել, որ դա չի նշանակում, որ Էրդողանը պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից:
Բայց անսպասելիորեն, հակառակ դրան, երեկ նույն այդ իշխող կուսակցության առաջնորդներից հնչեցին հակասական հայտարարություններ: Մասնավորապես՝ արդարադատության նախարար Յուլմուս Թունջը հայտարարեց, որ եթե լինեն նախագահական արտահերթ ընտրություններ, Էրդողանն իրավունք կունենա առաջադրվել 3-րդ անգամ: Նույնը ասաց նաև արդարադատության նախկին նախարար Բեքիր Բոզդաղը:
Իրենք այստեղ՝ սահմանադրության մեջ ինչ-որ սողանցքներ են փնտրում ու կարծես կարողանում են գտնել՝ պատճառաբանելով, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, դա նշանակում է, որ սահմանադրությամբ նախատեսված 2-րդ ժամկետն ավարտված չէ, իսկ դա նշանակում է, որ Էրդողանը 3-րդ անգամ առաջադրվելու իրավունք պետք է ունենա:
Իհարկե այդպես են մեկնաբանում միայն իշխանամետ իրավաբաններն ու մեկնաբանները, իսկ ընդդիմադիր իրավաբանները, ավելին, նույնիսկ համարում են, որ ներկայիս նախագահական ժամկետն Էրդողանի համար արդեն 3-րդն է, և իսկապես այդպես է»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Իսկ ինչո՞ւ են հանկարծ սկսել խոսել նախագահական արտահերթ ընտրությունների հավանականության մասին: Ինչպե՞ս է ընթանում ընտրարշավը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...