13:47 07.09.2018
Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցում կարճ ժամանակում 13 օձ է հայտնաբերվել: Ծնողները վախենում են երեխաներին դպրոց ուղարկել՝ ահազանգելով խնդրի մասին: Տնօրենը վստահեցնում է՝ վտանգը գրեթե չեզոքացրել են, մարզպետարանը ևս ընթացիկ աշխատանքներ է տանում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Օգոստոսի 18-ից մինչ սեպտեմբերի 1-2-ը իժ տեսակի 13 օձ ենք հայտնաբերել: Օձերը գտել ենք դպրոցի ներսում: Այդ ժամանակ երեխաները դասի չեն եղել: ԱԻՆ-ը օձերին տեղափոխել է անվտանգ տարածք, սակայն մեծ մասը մենք մեր միջոցներով ոչնչացրել ենք: Դիմել ենք մարզպետի աշխատակազմի ղեկավարին, ով ընդառաջելով՝ զանգահարել է Առողջապահության նախարարություն: Դիմել ենք նաև սանիտարահամաճարակային կայան, որն ախտահանումներ է արել: Օգտագործել ենք ժողովրդական ավանդական միջոցները, ծծումբ ենք ծխեցրել: Օգնել է նաև իմ ընկերներից մեկը՝ անասնաբույժը, ով դեղ է առաջարկել օձերի դեմ: Դրանից հետո արդեն քանի օր է՝ չենք նկատել օձերի»,-վստահեցրեց Բերդիկի դպրոցի տնօրեն Սեդա Մինասյանն ու հավելեց՝ դպրոցը գտնվում է դաշտի կողքին, ամենայն հավանականությամբ, օձերը հենց այդտեղից էլ գալիս են:
Նրա խոսքով՝ դպրոցի շինություններից մեկի աստիճանները քանդել են, գտել այն տեղը, որտեղ օձերը ձվադրել էին: Նշեց՝ մարզպետարանը աջակցություն է ցույց տվել՝ դիմել է համապատասխան կառույցներին, ջրմուղից տրակտոր է ուղարկել, որով դպրոցի չորս կողմը մաքրել են: Նա վստահեցրեց՝ աշակերտները դասերից չեն խուսափում օձերի պատճառով: «ԱԻՆ-ից մի ամբողջ ջոկատ է եկել, ստուգել են հնարավոր բոլոր անցքերը: Ոչ ոք չի վախենում, քանի որ վտանգը չեզոքացված է»,- ասել է դպրոցի տնօրենը:
https://www.facebook.com/armenpress/videos/306504550146321/
16:12 07.07.2025
Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանըՊեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր […] ...
16:07 07.07.2025
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի, Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
16:00 07.07.2025
Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համարԹուրքիայի դատախազները նոր գործ են հարուցել ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով թուրքական Minute հրատարակությանը։ Նոր հետաքննության համար հիմք են հանդիսացել քաղաքական գործչի հայտարարությունները հուլիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական […] ...
15:50 07.07.2025
Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթՇիրակի մարզի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում, պահում, ինչպես նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվել են կանեփի 163 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...
15:38 07.07.2025
Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունըՀուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել կազմակերպչական հարցերին։ Թիմային մարզաձևերի պատմության մեջ ռեկորդային […] ...
15:30 07.07.2025
Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի 39-ամյա բնակիչը պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեծամորցու կիսակառույց շինությունից և տնամերձ հողամասից հայտնաբերվել է մոտ 74 գրամ յուրահատուկ սուր հոտով կանեփանման զանգված։ 39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել […] ...