Գործող կառավարությունը հայեցակարգ չունի. Էդուարդ Շարմազանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Գործող կառավարությունը հայեցակարգ չունի. Էդուարդ Շարմազանով

14:24 07.09.2018

Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն լավագույն ժամանակները չեն ապրում, այլև հայ-ռուսական հարաբերություններում կա շատ լուրջ խոչընդոտ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ դա երեկ փաստել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Շարմազանովը հիշեցրեց` իրենք ընդդիմություն են և սրտացավությունից ելնելով են խոսում:

«Երբ Լավրովն ասում է, որ ներքաղաքական իրավիճակը եռում է, Դուք ասում եք` էսօր իսկապես շոգ ա, լուրջ հավատո՞ւմ եք, որ դա դրական է ազդելու հայ-ռուսական հարաբերությունների վրա… Երբ Լավրովն ասում է` Հայաստանի իշխանությունները մի բան ասում են, այլ բան անում, դու գտնում ես, որ դա լա՞վ սիգնալ է»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա նշեց, որ խնդիր կա ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլև Եվրոպայի ու ԱՄՆ-ի: Շարմազանովի խոսքերով` կառավարությունը Եվրոպային ասում է` ինչո՞ւ մեզ փող չեք տվել, հեղափոխություն ենք արել, ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանն ասել է, որ լուրջ ներդրումային բում և ներդրումային ծրագիր ԱՄՆ-ից չկա:

Շարմազանովի գնահատմամբ` գործող կառավարությունը հայեցակարգ չունի՝ «մինչև մեկը մի ձևով են մտածում, մեկից հետո` այլ»: ԱԺ փոխնախագահը նշեց, որ համաձայն է այն գնահատականի հետ, որ Փաշինյանի կառավարությունը Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում հայեցակարգ չունի կամ զրո հայեցակարգ կա:

«Ասում է` ես, որ գամ, ձեզ հետ կքննարկեմ` ոնց ենք անում: Բա կառավարությունն ինչի՞ համար է»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյո՞ք հայեցակարգը պետք է ժողովրդից կտրված լինի, նա արձագանքեց.

«Ժողովուրդը ո՞րն է, հրապարակում հավաքվածնե՞րը միայն: Ձեզ թվում է` Օբաման հավաքել է ժողովրդին, ասել` Իրաքը ռմբակոծե՞մ, թե՞ չէ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

18:14 07.07.2025

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

17:54 07.07.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...

BACK_TO_TOP