15:26 07.09.2018
BARSIS ընկերությունը Florence ռեստորանում նշեց իր հիմնադրման 20-րդ տարեդարձը: Ընկերությունը հայաստանյան շուկայում ներկայանում է «ՆՈՐ ՏՈՒՆ» խանութ-սրահների ցանցով, LOREAL, KALDO ապրանքանիշերով, ՄԵՐԻ օծանելիքների և կոսմետիկայի սրահների ցանցով: 20-րդ տարեդարձի միջոցառումը վարում էին Եգոր Գլումովը և Լուսինե Հայրապետյանը: Երեկոյի հատուկ հյուրերն էին Արամ MP3-ն և DJ GUEVO-ն:
Ընկերության 20-ամյակի շրջանակներում Հայաստան էին ժամանել հյուրեր աշխարհի տարբեր երկրներից՝ Իտալիայից, Իսպանիայից, Չինաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Բելառուսից, Իրանից: Միջոցառման պատվավոր հյուրերի ցանկում էին բոլոր այն ապրանքանիշերի ներկայացուցիչները, որոնց հետ համագործակցում է ընկերությունը՝ Fondital, Squirrel, Itap, Stn, Kronospan, Zambaiti, Interi, Chanel, Loreal, Pupa, Garnier և այլք:
Ի դեպ, եռօրյա այցի ընթացքում, հյուրերը եղել են Հայաստանի տեսարժան վայրերում, բացահայտել են մեր երկիրը և խոստացել են վերադառնալ Հայաստան առաջին իսկ հնարավորության դեպքում:
BARSIS ընկերությունը հիմնադրվել է 1998 թ.-ին: Ընկերությունն իր աշխատանքը սկսել է լինելով LOREAL ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն իր մեջ ներառում է Garnier, Elseve և Maybelline ապրանքանիշերը: Ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ-սրահ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ ընկերության խանութ-սրահների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատակազմը բաղկացած է 584 հոգուց:
Այսօր ընկերությունը համարվում է երկրի խոշոր հարկատուներից մեկը և 2017թ. տվյալներով խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 37-րդ տեղը:
ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն զբաղվում է շինարարական ապրանքների, օծանելիքնեի և կոսմետիկ միջոցների, տնտեսական ապրանքների ներմուծմամբ, մանրածախ և մեծածախ վաճառքով: Բացի դրանից՝ ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն 2009 թ.-ին ստանձնեց նաև մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO ապրանքանիշի ներքո: Ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից:
Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` այն համագործակցում է ավելի քան 600 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: ԲԱՐՍԻՍ-ի տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքները՝ մոտ 38.000 մ2 , և լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը:
Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:
Ավելի քան 15 տարի է, ինչ ԲԱՐՍԻՍ ընկերությունը ներկայանում է շինարարական նյութերի շուկայում՝ ՆՈՐ ՏՈՒՆ ապրանքանիշի ներքո: Ունենալով 16 վաճառակետ Հայաստանում՝ այն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի: «Նոր տուն»-ը զբաղվում է շինանյութի մանրածախ և մեծածախ վաճառքով: ՆՈՐ ՏՈՒՆ խանութների ցանցին կից գործող սպասարկման կենտրոնը կատարում է բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շինությունների ջեռուցման և հովացման համակարգերի նախագծում և մոնտաժ, ինչպես նաև երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում՝ շահագործման մեջ գտնվող մոտ 70.000-ից ավել կաթսաների և օդորակիչների համար:
Իրականացնում է նաև շուրջ 1000 ապրանքների տեղադրման ծառայություններ՝ սանիտարական կերամիկա, կախովի առաստաղներ, լամինատե հատակներ, միջսենյակային դռներ և այլն: Սպասարկման կենտրոնին կից գործում է նաև սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որտեղ բացի կաթսաներից և օդորակիչներից իրականացվում է ցանցում վաճառվող բոլոր տեսակի էլեկտրամեխանիկական սարքավորումների դիագնոստիկ փորձաքննություն և վերանորոգում: Քաղաքաշինության նախարարության կողմից ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ին անժամկետ շնորհվել է էներգետիկ, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության իրականացման լիցենզիաներ:
Հաշվի առնելով շուկայում առկա պահանջարկը՝ ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն 2009 թ.-ին ստանձնեց մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO ապրանքանիշի ներքո: 2009թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց երկու հոսքագիծ, որոնց վրա արտադրվում են տաք և սառը ջրի համար նախատեսված խողովակներ: Հաշվի առնելով ժամանակի պահանջները ՝ 2012թ փետրվարից ավելացել է նաև երրորդ հոսքագիծը: Հետագայում Kaldo ապրանքանիշի ներքո շուկայում ներկայացվեցին նաև հետևյալ ապրանքները. Ճկախողովակներ, Կցամասեր, Փականներ, Ֆում, Սիֆոն, Մետաղական լվացարաններ, Ծորակներ, Ցնցուղներ, Պոմպեր: Արդեն 2012թ. KALDO ապրանքանիշը կայուն դիրք է գրավում շուկայում, ինչի մասին վկայում են նույն թվականին Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցած ցուցահանդեսները, որտեղ ավելի մեծացավ հետաքրքրությունը այդ ապրանքանիշի նկատմամբ: KALDO ապրանքանիշը 2010 թ-ի հունիսի 23-ին արժանացել է որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտին:
ՄԵՐԻ ապրանքանիշը հանդիսանում է Լյուքս A դասի խանութների ցանց, որը զբաղվում է օծանելիքի և կոսմետիկայի մասնագիտացված խորհրդատվությամբ և վաճառքով: Առաջին մասնագիտացված խանութ-սրահը սկսեց իր գործունեությունը ծավալել 1996 թ.-ից՝ հանդիսանալով ոչ միայն ցանցի առաջին, այլև ՀՀ- ում առաջին օծանելիքի խանութ սրահը՝ Աբովյան 31 հասցեով: Թվով երկրորդ խանութ սրահը բացվեց անմիջապես հաջորդ տարի: Այժմ խանութ-սրահները թվով չորսն են: Հաշվի առնելով շուկայի ներկայիս տենդենցները և պահանջարկը՝ 2016 թ. բացվեց նաև առցանց խանութ՝ www.maryparfume.am հասցեով:
ԲԱՐՍԻՍ ընկերության մեջ են մտնում նաև Arome կոսմետիկայի խանութ-սրահները, որոնք գտնվում են Yerevan City սուպերմարկետների ներսում: Վերջերս բացվեց նաև նոր վաճառասրահ՝ «Ոոսիա մոլ» կենտրոնում և Կոմիտաս 20 հասցեում: Arome-ում ներկայացված է օծանելիքի, կոսմետիկայի, խնամքի միջոցների լայն տեսականի: Arome խանութ սրահներում ներկայացված են միայն օրիգինալ ապրանքներ:
BARSIS
Արշակունյաց պողոտա 57/2
(374 11) 777 000
Բարսիս 20-ամյակ՝
Բարսիսի անցած ուղին`
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...
18:06 07.07.2025
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...
17:54 07.07.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում էՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...