Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+22.09 oC

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ

18:55 18.03.2024

Ոստիկանությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման գործընթացը` հիմնական շեշտը դնելով բացատրական աշխատանքի վրա: Քարոզչության հիմքում այն դրույթն է, որ կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Նման բացատրական աշխատանք են սկսել իրականացնել նաև ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները:

Մարտի 6-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացել Դավիթ Բեկ գյուղի 50-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել զենք-զինմթերք: Նա հայտնել է, որ առանց համարի թմբուկավոր ատրճանակը, երկու նռնակն ու մեկ պայթուցիչը և 100 փամփուշտները դեռևս 2012 թվականին բերել էր Լեռնային Ղարաբաղից ու պահել ավտոտնակի դիտահորում:

Մարտի 7-ին արդյունք է տվել Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքը: Մի քաղաքացի զանգել է բաժին և հայտնել, որ Գորիսի դիահերձարանից քիչ վերև թողել է պատերազմներից հետո բերած զենք-զինամթերք:

Նշված վայրում հայտնաբերվել է մեկ ինքնաձիգ, ինքնաշեն չորս ատրճանակ, որսորդական հինգ հրացան, երեք նռնակ` պայթուցիչներով, փամփուշտներ և պայթուցիկ նյութեր:

Նմանատիպ մի զանգ էլ նույն օրը ստացվել է ոստիկանության Գավառի բաժնում: Գավառ քաղաքի մոտակա կամրջի տակ իրավապահները հայտնաբերել են երկու ինքնաձիգ, որսորդական մեկ հրացան, երեք ատրճանակ, հինգ նռնակ, պայթուցիչներ, փամփուշտ և այլ զինամթերք:

Մարտի 7-ին կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնում: Թթուջուր գյուղի 28-ամյա բնակիչը ներկայացրել է որսորդական մեկ հրացան, մեկ նռնակ, ծխաքողարկման մեկ գլանակ ու փամփուշտներ: Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը առավոտյան գտել էր իրենց տան տանիքում աշխատելիս, և որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին:

Իրավապահների բացատրական աշխատանքն ու քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP